Ինչպե՞ս է տուժում կորոնավիրուսով վարակված պացիենտների հետ աշխատող բժիշկների հոգեկանը. JAMA Network Open
LifestyleԲժիշկները, բուժքույրները եւ այլ բուժաշխատողներ, որոնք այսօր COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում են, լուրջ սթրեսի են ենթարկվում: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրաաարակվել են JAMA Network Open-ում:
Հետազոտության հեղինակները 1256 բժիշկների եւ բուժքույրների մոտ հոգեկան ախտանիշների սքրինինգ են անցկացրել: Նրանք աշխատել են Չինաստանի 34 հիվանդանոցներում հունվարի վերջից մինչեւ փետրվարի սկիզբը: Մասնակիցների 60,5%-ն աշխատել է Ուհան քաղաքում՝ կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոնում:
Ամենատարածված խնդիրը, որի հետ բախվել են բուժաշխատողները, եղել է հոգեբանական սթրեսը՝ 71,5%-ի մոտ: Այլ տարածված խնդիրներից են եղել դեպրեսիան (50,4%), անհանգստությունը (44,6%) եւ անքնությունը (34%):
Հետաքրքիր է, որ ամենից հաճախ հոգեկան խնդիրների հետ են բախվել Ուհանից բուժքույրները:
Շարունակությունն՝ այստեղ