Մխիթարյանը բացում է փակագծերը. Ֆուտբոլային վայրիվերումներին ընդառաջ…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է կարիերան շարունակել «Ռոմայում»։ Մեր ֆուտբոլիստին հոգեհարազատ է հարձակողական ֆուտբոլը, որը դավանում է իտալական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան։

 

«Ունայ Էմերիի փիլիսոփայությունը միանգամայն տարբեր է Ֆոնսեկայի ոճից։ «Ռոմայում» ինձ շատ ավելի լավ եմ զգում, քանի որ մենք խաղում ենք գեղեցիկ ֆուտբոլ, որն ինձ շատ ավելի հարմար է: Այո, նախընտրում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը, քանի որ մենք խաղում ենք հարձակողական ոճով՝ փորձելով գնդակը պահել առջևի գծում։ Կրկնում եմ, որ ինձ դուր է գալիս ֆուտբոլի այս ոճը: Արդյոք կմնա՞մ Հռոմում: Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ մրցաշրջանը դադարեցված է, մենք չգիտենք, թե երբ նորից կսկսենք խաղալ, և ինչ կլինի ամռանը: Ֆուտբոլն արագորեն փոխվում է: Սկզբում մեկ թիմում ես, իսկ որոշ ժամանակ անց՝ արդեն մյուսում: Երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում»,- իտալական La Gazetta dello Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մխիթարյանը։

Ավելի վաղ հայ ֆուտբոլիստը դարձյալ ակնարկել էր, որ ցանկանում է դառնալ «Ռոմայի» ֆուտբոլիստ։ «Հիմա պետք է մտածել միայն առաջիկա երեք ամիսների մասին: Վաղ է խոսել իմ ապագայից: Կարող եմ ասել, որ ինձ դուր են գալիս այս թիմը, քաղաքը և երկրպագուները»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել էր Coriere dello Sport-ը:

 

Թե՛ իտալական և թե՛ բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ «Ռոման» մտադիր է ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը։ Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է Լոնդոնի «Արսենալին», իսկ իտալական ակումբում ելույթ է ունենում վարձակալության հիմունքներով։ Պայմանագիրը նախատեսված էր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Հաշվի առնելով, սակայն, կորոնավիրուսի տարածման հետ կապված վերջին զարգացումները՝ դժվար է ասել, թե ինչ ճակատագիր է սպասում վարձավճարով հանդես եկող ֆուտբոլիստներին։ Ինչ խոսք, ցանկալի կլինի, որ Մխիթարյանը վերջնականապես դառնա «Ռոմայի» ֆուտբոլիստ։ Իր վերջին հարցազրույցով մեր հավաքականի ավագը վերջնականապես բացեց փակագծերը իր ցանկությունների և նպատակների վերաբերյալ։ Միակ խանգարող հանգամանքը թերևս ֆինանսական կողմն է։ Ավելի ստույգ՝ հնարավոր է «Ռոման» չկարողանա բավարարել «Արսենալի» պահանջը տրանսֆերի իրականացման առումով։

Ըստ Сorriere dello sport պարբերականի՝ ամռանը «Արսենալը» կվաճառի Մխիթարյանի տրանսֆերը և դրա համար կպահանջի 25 միլիոն եվրո: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն էլ՝ «Ռոման» կարող է Մխիթարյանի համար վճարել միայն 14 միլիոն եվրո։

Այնուամենայնիվ հարկ ենք համարում նշել, որ կապված կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի հետ՝ թե՛ տրանսֆերային շուկայում և թե՛ ընդհանրապես համաշխարհային ֆուտբոլում հնարավոր են վայրիվերումներ։

Ինչևէ, Մխիթարյանը «Ռոմայում» նորամուտը նշել էր անցյալ տարվա սեպտեմբերի 15-ին Ա սերիայի 3-րդ տուրի «Սասուլոյի» դեմ մրցավեճում։ Այս խաղում տպավորությունն այնպիսին էր, որ հայ ֆուտբոլիստը երկար տարիներ խաղացել է Հռոմի թիմում և 5 մատի պես գիտի խաղային բոլոր նյուանսները: Շատերն արդեն իսկ պնդում էին, որ «Ռոման» Մխիթարյանի թիմն է, որտեղ նա իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում: Բնական է, որ մեկ խաղով դժվար էր նման համոզմունքի գալը, բայց այն, որ Մխիթարյանը «Ռոմայում» շատ ավելի ազատ և անկաշկանդ ֆուտբոլ ցուցադրեց ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում, արդեն իսկ փաստ է: Ավելի ստույգ՝ լավատեղյակ լինելով Մխիթարյանի որակներին՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան նրա առաջ դրսևորվելու լայն հորիզոն է բացել:

«Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստներից է, որոնց ես բոլորից շատ եմ սիրում։ Նա շատ խելացի է, հեշտ է հարմարվում բոլոր խաղային սխեմաներին, ունի բացառիկ արագություն և դիմացկունություն։ Ես նրան ստիպում էի խաղալ որպես «եզրափակող», և նա շատ ուժեղ էր այդ դիրքում։ Անգլիայում նրան օգտագործեցին այլ դիրքերում, որոնք նրան այնքան էլ հոգեհարազատ չէին։ Շուտով Մխիթարյանը կդառնա «Ռոմայի» առանցքային խաղացողներից մեկը»,- հայտարարել էր հայտնի ռումինացի մասնագետ Միրչա Լուչեսկուն։

Վերջինիս գլխավորությամբ Մխիթարյանը 2010-2013 թվականներին փայլուն ելույթով աչքի էր ընկել Դոնեցկի «Շախտյորում»: Լուչեսկուի դիտարկումները միանգամայն դիպուկ կարելի է որակել: Մխիթարյանի բացառիկ արագությունը ցայտուն կերպով աչքի չընկավ Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ավելի ստույգ՝ մի շարք այլ գործոններ թույլ չտվեցին, որպեսզի հայ ֆուտբոլիստը գործի դնի իրական ներուժը: Ի տարբերություն Ժոզե Մոուրինյոյի կամ Ունայ Էմերիի՝ Պաուլու Ֆոնսեկան կարծես թե մտադիր է Մխիթարյանից քաղել արդյունավետության ողջ արսենալը: Մրցաշրջանի «Ռոմայի» երկրպագուները սոցիալական ցանցերում պահանջում էին, որ ակումբի ղեկավարությունը երկարաժամկետ պայմանագիր կնքի Հենրիխ Մխիթարյանի հետ: Մխիթարյանի վերջին հարցազրույցը ըստ էության ապացույցն է ռումինացի մասնագետի դիտարկումների։

Մնում է հուսալ, որ «Արսենալն» ու «Ռոման» այնուամենայնիվ կգան ընդհանուր հայտարարի, և մեր հավաքականի ավագը կխաղա այն ֆուտբոլը, որն իրեն հոգեհարազատ է, կխաղա այն թիմում, որտեղ նրա արդյունավետության գործակիցն առավել բարձր է։

Պրեմիեր լիգայի վերսկսման հստակ օրը հայտնի է Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են. News.am Forbes-ը Պորոշենկոյին ընդգրկել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների եռյակում Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքիում. կա 6 վիրավոր Նախագահ Արմեն Սարգսյանի դասը Պլեխանովի ուսանողների համար (տեսանյութ) Երևանում 40 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է 18 իրավախախտում «Տավուշ տեքստիլ»-ի 100 աշխատակցի թեստերի արդյունքները դրական են Ես անտեղի եմ համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է․ Նիկոլ Փաշինյան Ձորագյուղում կորոնավիրուսի 10 դեպք է հաստատվել Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարավածության 8 371 նոր դեպք․ Ռիա Նովոստի Ծնված օրվանից ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում (տեսանյութ) Եթե քաղաքական որեւէ ուժ ցանկանար գնալ Սարդարապատի հուշահամալիր, կարող էր նախապես դիմել պարետատուն․ վարչապետի խոսնակ Դաշնակցությունը երբեք չի զբաղվել պոպուլիզմով․ Իշխան Սաղաթելյան Նոր համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին, փոքր և գերփոքր կազմակերպություններին. տնտեսագետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան Նավթի գները նվազել են Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածությունը սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից. Արամ Ա Արթուր Վանեցյանը կարևորում է երկրի վարկանիշի պահպանման հարցը
website by Sargssyan