Այսօր 6 ժամում արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով 323 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն
ՔաղաքականՈստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
Մարտի 27-ին ժամը 9-ից 15-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 323 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ մարտի 27-ի ժամը 15-ը՝ 1260 անձի նկատմամբ, 609՝ մայրաքաղաքում, 651-ը՝ մարզերում։
Բնակչությանը եւս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը եւ բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղեւորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։