ԱԻՆ–ի 1 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. եւս 11 աշխատակից մեկուսացված է
ПолитикаԵրեւան քաղաքի ջոկատներից մեկում ունենք վիրուսակիր, որը մեկուսացված է եւ գտնվում է բուժման փուլում։ Այս մասին այսօր՝ մարտի 27–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը։
«Մեր առաջնային խնդիրը հենց սկզբից եղել է՝ անել ամեն ինչ, որպեսզի փրկարար ծառայությունը լինի առավել մարտունակ եւ կարողանա արդյունավետ արձագանքել բոլոր կանչերին։ Այս պահին երկրում ամեն ինչ հնարավոր է եւ պետք է մեր այն կառույցները, որոնք ամեն օր պետք է արձագանքեն, շուրջօրյա մարտունակ լինեն։ Հնարավոր է նաեւ, որ մեր աշխատակիցները շփվելով բնակչության հետ իրենք դառնան վիրուսակիր եւ վարակվեն։ Մենք ունենք այդպիսի 1 դեպք։ Ունենք նաեւ նրա հետ կոնտակտավոր մարդիկ։ Հերթափոխում լինում են 15–20 մարդ, եւ եթե նրանցից մեկը լինի վիրուսակիր, ստացվում է, որ այդ 15–20 հոգին դառնում են ակտիվ կոնտակտավորներ եւ հետագայի համար մենք պետք է նրանց մեկուսացնենք»։
«Նա վարակվել էր իր կնոջից։ Կինը մի տեղ աշխատել էր, վարակը ստացել եւ դրա արդյունքում վարակվել էր նաեւ ինքը։Երկրորդական օջախ է, մեր ծառայությունում չի եղել, ուղղակի նախօրոք իմացանք, որ չի եկել աշխատանքի, ունի ջերմություն, հարցը բարձրացվեց, ստուգվեց եւ տեսանք, որ խնդիր կա»։