Խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողներն առողջական որեւէ խնդիր չունեն. ՊՆ

Խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների առողջական վիճակը լավ է: Այս մասին facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Ա. Տոնոյանը:

«Մենք մշտական կապի մեջ ենք արտերկրում խաղաղապահի առաքելություն իրականացնող մեր զորախմբերի հետ, տիրապետում ենք իրադրությանը»,-ասաց նա, որից հետո տեսակապի միջոցով զրուցեցին Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում եւ Սիրիայում իրենց ծառայությունն անցկացնող հայ զինծառայողների հետ:

«Կրճատվել է խաղաղ բնակչության ներկայացուցիչների մուտքը բազա, բաժանվել են սպիրտային լուծույթներով տարաներ, որոնք զինծառայողները պահում են իրենց գրպանում: Բացի այդ, ունենք բիշկ, որը հետեւողականորեն հետեւում է զինծառայողների առողջությանը»,-ասաց նա:

Կոսովոյում զորախմբի հրամանատար Մարատ Սարգսյանն իր հերթին ասաց, որ անձնակազմը լրիվ առողջ է. «Մեկ բուլղարացի զինծառայող երեք օր առաջ վարակվել է կորոնավիրուսով, նրան էվակուացրել են իրենց երկիր: Մեր զորախմբում խնդիրներ չունենք»:

Լիբանանում հայկական զորախմբից եւ Սիրիայում մարդասիրական առաքելությամբ գտնվող հայկական խմբերից եւս հայտնեցին, որ բոլոր կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են, բոլորն առողջ են եւ իրականացնում են իրենց ծառայությունն ու ականազերծման աշխատանքները:

 
«Անկախության տարիներին ավելի համախմբված էինք, հիմա հակառակը՝ կղզիացել ենք». «Փաստ» Հասարակ մահկանացուները տուգանվում են, իսկ արտոնյալներն իրենց ռեստորաններում հանգիստ հարսանիքներ են անում. 168.am «Խաղացողների» բովանդակությունը փոխվեց. մրցակցություն ու դեմպինգ՝ ներքին տուրիզմի ոլորտում . «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված քայլերը ժամանակավրեպ. «Փաստ» Այսօրվանից բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է. Պարետի նոր որոշումը Մինչև ո՞ւր կհասնի Հայաստանի ավիացիոն ֆիասկոն. «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում «Եթե անգամ համաճարակով պայմանավորված խնդիրները չլինեին, ներկայիս իշխանությունն այս իրավիճակին էր հասնելու». «Փաստ» Իշխանության հեղինակությունն ու նրա նկատմամբ վստահությունը գահավիժում են հենց իշխանության մեղքով․ Ժիրայր Սեֆիլյան Հնարավոր են նաև ծայրահեղ միջոցներ. «Փաստ» Կունենա՞նք ազգային գաղափարախոսության հայեցակարգ. «Փաստ» Ե՞րբ է հասարակությունը գիտակից ու պատասխանատու. «Փաստ» Հունաստանը կվճարի հիվանդ զբոսաշրջիկների ծախսերը Մարդու իրավունքների ՄԱԿ գերագույն հանձնակատարը դատապարտել է «կառուցողական ռասիզմը» ԱՄՆ-ում «Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է...». Արսեն Թորոսյան Վթարի հետևանքով 1 զինծառայող մահացել է, ևս 6-ը՝ հոսպիտալացվել են. հարուցվել է քրգործ․ ՔԿ Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. խոսնակ Չիլիում տեղի է ունեցել 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ Գյումրիում 56-ամյա տղամարդուն դուրս են բերել հողաշերտի տակից. նա մահացել է Լուկաշենկոն ցրել է կառավարությունը
website by Sargssyan