Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին եւս երկու ամիս կմնա կալանքի տակ

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի կալանքը երկարաձգվել է եւս 2 ամսով:Այս մասին NEWS.am-ին  հայտնեց Դավիթ Մովսիսյանի փաստաբան Գոռ Գեւորգյանը` նշելով, որ մարտի 26-ին նմնա որոշում է կայացրել Գորիսի ընդհանուր իրավասության դատարանը:

«Ինչպես օրեր առաջ մերժվել էր խափանման միջոցը փոխելու մեր Վերաքննիչ բողոքը, այնպես էլ այս որոշումը տրամաբանությունից հեռու եւ չպատճառաբանված էր»,-ասաց նա:

Դատարանի այս որոշումը փաստաբանը կբողոքարկի Վերաքննիչ դատարանում երկուշաբթի օրը:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 355-ով՝ հասնելով 9282-ի Պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումները Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 1970-ականներին արտադրված զենք՝ ներկայացնելով դա որպես ձեռքբերո՞ւմ Իրավիճակն ու գներն անշարժ գույքի շուկայում. երբ բնակարան գնել Պարետի որոշմամբ սհմանափակումներ կկիրառվեն մի շարք տնտեսվարողների նկատմամբ Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր․ Միքայել Մինասյան/տեսանյութ/ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի՝ իր 4 օրական նորածնի հետ․ Թորոսյան ԱՄՆ-ում ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել է լրագրողին (տեսանյութ) Ամբերդ գյուղի ջրատարի մեջ 70-75 տարեկան կնոջ դի է հայտնաբերվել Թրամփը շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանը եւ իր ցասումն է արտահայտել ցուցարարների հանդեպ Նախատեսվում է օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն. Փաշինյան Պարետի որոշմամբ՝ արգելվել է 138 տնտեսվարողի գործունեությունը Իսպանիայի ԱՆ-ն թույլ է տվել թիմային մարզումներ անցկացնել հունիսի 1-ից․ Marca Վաղը խոսելու եմ Լանզարոտեի կոնվենցիայի կրթական մասից. ԿԳՄՍ նախարար ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք. մարզպետ Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել է 8 952 մարդու մոտ․ Ռիա Նովոստի Երևան-Դոնի Ռոստով չարտերային հատուկ չվերթի օրը հայտնի է Պարետը նոր որոշում է կայացրել Այս փոփոխությունները արվում են մեր պետության պոտենցիալը մեծացնելու համար. Նիկոլ Փաշինյան
website by Sargssyan