«Հայաէրոնավիգացիա»-ն կշարունակի ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը. Քաղավիացիայի կոմիտե

«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը կշարունակի ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում: Այս մասին հայտնում են ՀՀ Քաղավիացիայի կոմիտեից:

«Հարգելի հայրենակիցներ,

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների առնչությամբ, տեղեկացնում ենք, որ <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲ ընկերությունը Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի և Առողջապահության Նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում: Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության, օդային երթևեկության հոսքերի կանոնավորության և աէրոնավիգացիոն ծառայությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ:

Հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի/փոխանցման վերաբերյալ առկա ոչ հստակ տեղեկատվությունը, <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲ ընկերությունը ապահովել է օպերատիվ անձնակազմի համապատասխան պահուստայնության մակարդակ, ինչը նախատեսում է լրացուցիչ մարդկային ռեսուրսների օգտագործման հնարավորություն՝ բացառելու ՀՀ օդային տարածքի օգտագործման անցանկալի սահմանափակումներ մտցնելու պահանջը: Ավիաընկերությունների կողմից օդային փոխադրումների լայնածավալ սահմանափակումների պայմաններում լիարժեք աէրոնավիգացիոն ծառայությունների մատակարարումը կարող է իրականացվել ավելի փոքրաքանակ անձնակազմով: Ընկերության միջոցներով կազմակերպված է նաև կյանքի, աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ բավարար պայմաններ։

Հարգանքով,

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»,- ասված է յհայտարարությունում:

Այլևս լռել չեմ կարող․Լիանա Անթառանյան Պարետի որոշմամբ՝ 72 ժամով արգելվել է «Վիլլա Հիլս» ռեստորանի գործունեությունը Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժողքի վերածած անսկզբունք ապիկարը Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի նոր խմբաքանակի մասին լուրը Հայտարարվել են դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները․ Արայիկ Հարությունյան Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել նախկին վեց մարզպետների հետ Այսօր կկայանա «Դարի հանդիպումը» Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա.Վլադիմիր Մարտիրոսյան 24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը՝ պարետի որոշման պահանջները չկատարելու համար Իշխանությունը թիրախավորել է Վստրեչի Ապերի ընտանիքի մանկահասակ անդամներից մեկին` անգամ քննիչին գործուղելով Ուկրաինա (Տեսանյութ) Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը ԱԳՆ-ն հրապարակել է Կիեւ-Երեւան չարտերային թռիչքի ուղեւորների ցուցակը Տեղի ունեցող գործընթացները երկիրը աստիճանաբար կարող են տանել դեպի «ռազմական կոմունիզմի դիկտատուրա». Հայկ Ֆարմանյան Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել Նավթի համաշխարհային գներն աճել են Դուք վայելել եք իշխանության բոլոր «կայֆերը», հիմա հարցերին պատասխանելու ժամանակն է. Սուրեն Սուրենյանց Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ. Երվանդ Վարոսյան Հայտնի են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները
website by Sargssyan