Կասկածելի նախաձեռնություններ՝ առանց արդյունավետության և հիմնավորումների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս իշխանությունների համար արդեն սովորական երևույթ է դառնում կիսատ-պռատությունը բոլոր նախաձեռնությունների մեջ: Երեկ էլ հրավիրված արտահերթ նիստում կառավարությունը ներկայացրել էր իբր կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված երկու օրենսդրական նախագիծ, որոնք, ինչպես ցույց տվեցին քննարկումները, ուղղակի «ոտքի վրա» կազմված նախաձեռնություններ էին: 

Ու պատահական չէ, որ քննարկումների ժամանակ պարբերաբար բարձրացվում էր դրանց արդյունավետության և հիմնավորվածության հարցը: Ընդ որում, նաև «իմքայլական» որոշ պատգամավորների կողմից: Մասնավորաբար, անձնական տվյալներին միջամտելու հնարավորություն տվող փաթեթի քննարկման ժամանակ բարձրացվեցին բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները, սակայն, այդպես էլ չտրվեցին արդարադատության նախարարի կողմից:

Ոլորտի տարբեր մասնագետներ քննարկումներին զուգահեռ սոցցանցերում ու ԶԼՄ-ներում բարձրաձայնում էին բազմաթիվ մտահոգիչ հարցերի մասին, այդ թվում՝ մշակված տվյալներին մուտք ունեցող մարմինների շրջանակի, տվյալների պահպանման ժամկետների, այդ տվյալների արտահոսքի բացառման երաշխիքների և այլ հարցերի մասին: 

Հիմնավորվածությունն ու անորոշությունն այնքան մեծ է, որ փորձագետների որոշակի շրջանակ հստակ արձանագրում էր, որ կառավարության այս նախաձեռնության արդյունավետությունը կարանտինի տեսանկյունից գրեթե զրոյական է, սակայն կարող է իշխանությունների համար հիանալի գործիք դառնալ քաղաքական վերահսկողության տեսանկյունից: 

Ճիշտ է, 57 կողմ ձայնով «Իմ քայլը» առաջին ընթերցմամբ մի կերպ անցկացրեց նախագիծը, բայց խնդիրն այն չէ, թե ի վերջո ինչ փոփոխություններ են կրում նման նախագծերը մինչև վերջնական ընդունումը, կամ ինչ ճակատագիր են ունենում, էականն այս պարագայում ավանդական դարձող գործելաոճն է ու, առավել ևս, այն հնարավոր մութ նպատակները, որոնք առկա են նման նախաձեռնությունների կոնտեքստում: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Դաժան դեպք. հարբած տղամարդը բռնաբարել, ապա սպանել է 80-ամյա թոշակառու կնոջը Աբովյանի ծննդատունը պարզաբանում է ներկայացրել օրեր առաջ մահացած նորածնի վերաբերյալ Մայիսի 28-ին Կենտրոն վարչական շրջանում արձանագրվել են իրավախախտումներ. ոստիկանություն (տեսանյութ) Կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի բժիշկ Րաֆֆի Հովանեսյանը Պրեմիեր լիգայի վերսկսման հստակ օրը հայտնի է Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են. News.am Forbes-ը Պորոշենկոյին ընդգրկել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների եռյակում Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքիում. կա 6 վիրավոր Նախագահ Արմեն Սարգսյանի դասը Պլեխանովի ուսանողների համար (տեսանյութ) Երևանում 40 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է 18 իրավախախտում «Տավուշ տեքստիլ»-ի 100 աշխատակցի թեստերի արդյունքները դրական են Ես անտեղի եմ համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է․ Նիկոլ Փաշինյան Ձորագյուղում կորոնավիրուսի 10 դեպք է հաստատվել Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարավածության 8 371 նոր դեպք․ Ռիա Նովոստի Ծնված օրվանից ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում (տեսանյութ) Եթե քաղաքական որեւէ ուժ ցանկանար գնալ Սարդարապատի հուշահամալիր, կարող էր նախապես դիմել պարետատուն․ վարչապետի խոսնակ Դաշնակցությունը երբեք չի զբաղվել պոպուլիզմով․ Իշխան Սաղաթելյան Նոր համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին, փոքր և գերփոքր կազմակերպություններին. տնտեսագետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան
website by Sargssyan