Նախագահին «պաշտպանելու» պատճառները.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռ մի քանի ամիս առաջ իշխանական որոշ ուժեր պարբերաբար տեղեկատվական հարվածների տակ էին պահում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Սակայն «Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, վերջին երկու ամիսների ընթացքում հատուկ հանձնարարական է իջեցվել՝ իշխանական բոլոր լծակներով «տակից» աջակցել նախագահին։

Անզեն աչքով էլ նկատելի է, որ համապատասխան շրջանակներն ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվել այդ մեսիջին, այդ իսկ պատճառով արդեն մեծ թիվ են կազմում նախագահ Սարգսյանին սատարող հրապարակումները՝ առաջ տանելով նրա կողմից շրջանառվող թեզերն ու պնդումները։ 

Անձամբ վարչապետի հանձնարարականով՝ հատուկ ուշադրություն է դարձվում նաև սոցցանցերում նախագահի պաշտպանությանը, և այն օգտատերերը, որոնք համարձակվում են Սարգսյանին քննադատող հրապարակում կատարել, ֆեյքային գրոհների թիրախում են հայտնվում։ 

Սա կապված չէ առկա վիճակում կորոնավիրուսից զատ այլ թեմաները մի կողմ դնելու ցանկությամբ, որովհետև իշխանություններն այս օրերին ցույց տվեցին, որ գործ անելու փոխարեն չեն զլանում թիմային հարձակման անցնել ընդդիմադիր ուժերի կամ գործիչների նկատմամբ, եթե նրանք բարձրաձայնում են բացարձակ ճշմարիտ, սակայն «քայլողներին» անհաճո թեմաների մասին: 

Թերթի աղբյուրը որոշակի փակագծեր է բացել նման ջերմության վերաբերյալ. մասնավորաբար, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը եվրոպական շրջանակներում եթե նույնիսկ փոքր-ինչ աջակցություն ու սատարում ստանում էլ է, ապա առավելապես Արմեն Սարգսյանի շնորհիվ, հենց նա է միջնորդում եվրոպական բարձրաստիճան շրջանակներում Փաշինյանի հանդիպումների հարցում։ Այլ կերպ ասած՝ ստացվում է ներքին աջակցություն՝ եվրոպական «պրոտեժեության» դիմաց։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի նոր խմբաքանակի մասին լուրը Հայտարարվել են դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները․ Արայիկ Հարությունյան Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել նախկին վեց մարզպետների հետ Այսօր կկայանա «Դարի հանդիպումը» Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա.Վլադիմիր Մարտիրոսյան 24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը՝ պարետի որոշման պահանջները չկատարելու համար Իշխանությունը թիրախավորել է Վստրեչի Ապերի ընտանիքի մանկահասակ անդամներից մեկին` անգամ քննիչին գործուղելով Ուկրաինա (Տեսանյութ) Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը ԱԳՆ-ն հրապարակել է Կիեւ-Երեւան չարտերային թռիչքի ուղեւորների ցուցակը Տեղի ունեցող գործընթացները երկիրը աստիճանաբար կարող են տանել դեպի «ռազմական կոմունիզմի դիկտատուրա». Հայկ Ֆարմանյան Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել Նավթի համաշխարհային գներն աճել են Դուք վայելել եք իշխանության բոլոր «կայֆերը», հիմա հարցերին պատասխանելու ժամանակն է. Սուրեն Սուրենյանց Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ. Երվանդ Վարոսյան Հայտնի են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները Պատերազմի ժամանակ սեփական ապիկարության կամ այլ պատճառներով դարպասները բացած ու թշնամի-կորոնավիրուսի համար բարենպաստ միջավայր ստեղծողին, այո, հեռացնում են․ Արփինե Հովհաննիսյան Հարցերի հարցը մնում է հակահամաճարակային ռազմավարության մշակումը․մինչև այս պահը եղած կամ չեղած ռազմավարությունը հնացած է․ Էլինար Վարդանյան «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կոչ է անում համախմբել Տիկին Մակունցը մի ֆրակցիա չի կարող ղեկավարել, ժողովրդի անունից է խոսում. Գագիկ Համբարյան
website by Sargssyan