Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ» ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ» «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան


Ժամանակին հատուկ ուշադրություն չի դարձվել, հիմա խնդիրներն առավել ցայտուն են երևում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Համավարակի տարածման հետ կապված Հայաստանում կրթական հաստատությունների գործունեությունն անորոշ ժամանակով դադարեցված է։ Եվ կրթական հաստատություններ հաճախելու անհնարինության պայմաններում դասապրոցեսը տեղախոխվել է համացանցային տիրույթ։ Այդպիսով ֆորսմաժորային իրավիճակում փորձ է կատարվում ուսանողների և աշակերտների դասերը շարունակել հեռավար եղանակով։

Իսկ հեռավար դասընթացների անցկացումը վեր է հանում մի շարք խնդիրներ։ Նախ և առաջ պարզ դարձավ, որ մեծ թվով ուսուցիչներ և աշակերտներ չեն տիրապետում նորագույն տեխնոլոգիաներից օգտվելու հմտություններին և դժվարություններ են ունենում այս հարցում։

Ընդհանրապես, վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի շատ քիչ ուսուցիչներ ու դասախոսներ են օգտագործում հեռավար ուսուցումը կամ օնլայն հարթակները։ Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում մանկավարժները շատ ծանրաբեռնված են աշխատում և քիչ վճարվում։

Իսկ ավելի կարճ ասած՝ ժամանակին նրանց հետ համապատասխան աշխատանք չի կատարվել, և նրանք պատրաստ չէին կրթության շարունակման համացանցային ձևաչափին, ինչը մեծապես խոչընդոտում է ներկայիս պայմաններում դասապրոցեսի իրականացմանը։

Հաջորդ հարցը կապված է նրա հետ, որ կան ընտանիքներ, որոնք չունեն համակարգիչ կամ համապատասխան հեռախոս, որի միջոցով հնարավորություն կստեղծվի, որ երեխաները մասնակցություն ունենան հեռավար դասընթացներին։ Նրանց համար նույնիսկ խնդիր է ինտերնետ հասանելիություն ունենալը։

Դրանք հիմնականում այն ընտանիքներն են, որոնք գտնվում են սոցիալապես ոչ բարվոք վիճակում։ Եվ միայն հիմա, երբ այդ ընտանիքների երեխաները չեն կարողանում լիարժեքորեն մասնակցել հեռավար դասընթացներին, ԿԳՄՍ նախարարությունը փորձում է ինչ-որ կերպ լուծել նրանց խնդիրը։

Իսկ շատ հաճախ ընտանիքներում լինում է մեկ տեխնիկական միջոց, և երկու և ավելի թվով երեխաները ստիպված են լինում միասին օգտվել այդ հեռախոսից կամ համակարգչից։ Իսկ այստեղ խնդիր է առաջանում կապված նրա հետ, որ լինում են դեպքեր, երբ երեխաների դասերի ժամերը համընկնում են, ինչի արդյունքում հարց է, թե ինչպես պետք է նրանք արդյունավետորեն մասնակցեն դասապրոցեսներին։

Եվ պատահական չէ, որ կրթական գործընթացի համար արդյունավետ հաղորդակցության հետ կապված խնդիրների պատճառով փորձ կատարվեց առնվազն տեսադասերի միջոցով ապահովել անհրաժեշտ դասընթացները աշակերտների և ուսանողների համար։

Սակայն հարկ է նշել, որ դրանց արդյունավետությունը առկա ուսուցման համեմատությամբ բավականին ցածր է, քանի որ նախկինում դրանք երբևէ չեն կիրառվել, և մինչև ուսուցիչներն ու դասախոսները, ուսանողներն ու աշակերտներն ադապտացվեն այսպիսի եղանակով դասերի կազմակերպմանը, որոշակի ժամանակ է պահանջվելու։ 

Բացի դրանից, աշակերտների և ուսանողների շրջանում կարող է տուժել սովորելու հանդեպ մոտիվացիան, քանի որ կրթությունը, բացի կրթական բաղադրիչից, դասընկերների, ինչու չէ նաև ուսուցիչների ու դասախոսների հետ շփման հնարավորություն էր տալիս, իսկ այժմ ավելի շատ ձևական բնույթ է ստանում։ Եվ այս պայմաններում աշակերտների կամ ուսանողների ուսման հսկողության հիմնական բեռը մնում է նրանց ընտանիքների վրա։

Այսպիսով, ֆորսմաժորային իրավիճակը ցույց տվեց, որ ԿԳՄՍ (նախկինում՝ ԿԳ) նախարարությունը ժամանակին հատուկ ուշադրություն չի դարձրել դասապրոցեսի իրականացման ընթացքում տեխնոլոգիաների հասանելիության և կիրառելիության հարցին։ Բացի դրանից, հեռավար ուսուցման պրակտիկան նախկինում չի կիրառվել, որպեսզի այն ճգնաժամային պայմաններում նորմալ ընկալվի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ ՏավուշիցԶորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա ՍողոմոնյանԿյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ, տեխնիկական բազան. Հրայր ԿամենդատյանԴոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում