Մեր բալիկն այնքան հերոս գտնվեց, որ կարողացավ այդ բոլորը հաղթահարել. գյումրեցի 13-ամյա աղջնակն արդեն քայլում է
ՀասարակությունԳյումրիում դաժան ծեծի ենթարկված 13- ամյա աղջնակը բժիշկների օգնությամբ քայլում է։
«Սուրբ Աստվածամայր» բկ-ն հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է աղջնակը քայլում եւ խոսում. «Ինձ այստեղ շատ լավ են վերաբերվում։ Այնքան լավ, որ անգամ չեմ ուզում տուն գնամ»։
«Սուրբ Աստվածամայր» բկ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ասաց, որ ԲԿ-ի աշխատակազմի ջանքերով ունեն բավականին մեծ առաջխաղացում. «Ամբողջ հայ ժողովուրդը հետեւում էր այս դեպքին, մանրամասնություններին։ Պոլիօրգան տարբեր վնասումներ ունեինք։ Մեր բալիկն այնքան հերոս գտնվեց եւ կարողացավ այդ բոլորը հաղթահարել։ Դեղորայքային, ֆիզիոթերապիստների, մասաժիստների եւ հոգեբանի աշխատանքի շնորհիվ ունենք բավականին մեծ առաջխաղացում»։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Ծեծի ենթարկելու դեպքով կասկածյալը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել։