Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է. նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք. Գևորգ Դերձյան

Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բուժկենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել է վիրահատություն:

Կտրվի հավելյալ տեղեկություն»,- տեղեկացրել է Դերձյանը:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին 19:40-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում ադրբեջանական զինված ուժերի կրակոցից երեխա էր վիրավորում ստացել:

Տավուշի մարզի՝ հայ-ադրեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից տեղի էր ունեցել դիվերսիոն ներթափանցման փորձ, որ հայ դիրքապահների կողմից հետ է շպրտվել ելման դիրքեր:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավել վարակակիր․ Փաշինյան Կորոնավիրուսային վիճակագրությունը՝ աշխարհում Հիվանդանոցային համակարգ ունենալը դեռ չի նշանակում առողջապահական համակարգ ունենալ. Դավիթ Գալստյան Արթուր Վանեցյանի կազմակերպչական բարձր ունակությունների ու հմտությունների շնորհիվ ամեն ինչ լավ է լինելու Իշխանությունը սպանեց քաղաքացիներին․ գրանցվեցին առաջին 3 զոհերը. Անդրանիկ Թեւանյան Քաղաքականությունը պետք է մաքրել աներձագերից Որքա՞ն թեստ է արվել 766 նոր դեպք, մահացել է 10 պացիենտ «Ինչու՞ եք այդքան վախեցել ընդդիմությունից ու իրար հերթ չտալով փորձում եք ձեր սիրելի ձեռագրով` ստերով ու զրպարտություններով պաշտպանվել». Արսեն Բաբայան Գագիկ Ծառուկյանը պատրաստ է կուտակված հարցերը քննարկել բոլոր կարող ուժերի և երկրի ապագայով մտահոգ անհատների հետ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6,6 միլիոնը․ ԱՀԿ Այսօրվա դրությամբ ունենք շուրջ 200 քաղաքացի, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին. Վահե Էնֆիաջյան Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը. Միքայել Մինասյան /տեսանյութ/ Կառավարության հրաժարականի պահանջները. խաղաքարտերը բացվում են Արա Վարդանյանն սկսում է «unfollowNikol» արշավը Հիմնանորոգվում է Երևանից դեպի Ստեփանակերտ ճանապարհի ամենավտանգավոր հատվածը. Գեղարքունիքի մարզպետ «Ամերիկյան ոստիկանությունը վախ է ներշնչում մարդկանց»․ Մոնսոն ՌԴ-ում գրանցվել է ևս մեկ դեղամիջոց, որը կօգտագործվի կորոնավիրուսի ծանր դեպքերի բուժման համար Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի նոր մեծ օջախ է ավելացել (տեսանյութ) Մարդիկ սկսել են մահանալ որովհետև ժամանակին բուժօգնություն չեն ստանում
website by Sargssyan