Նոյեմբերյանի զորամասերում կորոնավիրուսի տարածման լուրը կեղծ է. ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով շրջանառվող կեղծ լուրերին, թե ՀՀ որոշ զորամասերում կորոնավիրուս է տարածվել:

«Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ երեկ իրականացրած անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում` այս անգամ թիրախավորելով Նոյեմբերյանի շրջանում տեղակայված զորամասերը։

Հայկական ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր Նոյեմբերյանի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և ստորաբաժանումներում կորոնավիրուս է տարածվել։

Այս ապատեղեկատվությունը տարածում են տարբեր հայկական խմբերում։

Կոնկրետ սա տեղադրվել է արցախյան խմբերից մեկում, որը շատ արագ հեռացվել է խմբի ադմինի կողմից։

Խնդրում ենք նման բովանդակությամբ նյութերի հանդիպելիս չտարածել և անհապաղ հայտնել խմբերի ադմիններին։

Եղեք զգոն և ուշադիր»,- գրել է նա:

«Բելառուսում փաշինյաններ ու զելենսկիներ չկան, այստեղ Մայդան չի՛ լինելու»․ Լուկաշենկո․ Belta Լոռիում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Որքան կկազմի մինչև 10 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանների տարեկան գույքահարկը ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով, ինչպես առաջարկում է «Գազպրոմ Արմենիան» Տիգրան Ավինյանը թեստավորվել է, հայտնի է պատասխանը ՀՀ զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ խոցել են ադրբեջանական ռազմական տեխնիկա. Տեսանյութ Համագործակցելու սովետահպատակի բարդույթի, համատարած հետազոտությունների անհրաժեշտության և վարչապետի ապաքինմամբ ազդարարվելիք նահանջի մասին Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել Արայիկ Հարությունյանը նախարարներ է նշանակել Կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Արարատ Միրզոյանի որոշմամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի. Օրակարգը հայտնի է Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ալիեւը փորձում է փրկել իրեն եւ Ադրբեջանը «Պատկերացրեք՝ երդմնակալության խնջույքին վարչապետը արդեն վարակված է եղել. քանի զինվորական է մտել զորամասեր» Կորոնավիրուսի 210 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ մահացել է Էդմոն Մարուքյանն առաջարկում է օնլայն ցույց անցկացնել՝ գույքահարկի բեռն ավելացնելու դեմ Մեր թեստը ցավոք դրական է. Նիկոլ Փաշինյան «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու «Բարդակ» է ու քաոս. Մինչև հունիսի վերջ կորոնավիրուսով պայմանավորված մահերի քանակը կարող է անցնել 1.000-ից. Քաղաքագետ
website by Sargssyan