Կորոնավիրուսով վարակված 7 շաբաթական երեխայի մայրը պատմել է հիվանդության ախտանիշների մասին
LifestyleԱնգլիայի Էսսեքս կոմսությունից Թոնի Ռոուդսը պատմել է իր 7 շաբաթական երեխայի մոտ կորոնավիրուսի ախտանիշների մասին, հաղորդում է Daily Mirror-ը:
Թոնիի խոսքով՝ իր որդին՝ Քերթիսը, մի քանի օր լաց է եղել եւ 12 ժամ հրաժարվել է ուտելիքից:
«Առավոտյան մենք նկատեցինք, որ նրա մաշկը կարմրել է, աչքերը բորբոքվել են: Նա հազում էր եւ փռշտում, քնկոտ էր եւ չէր ուզում ուտել»,- պատմել է երեխայի մայրը:
Մտահոգված ծնողները նրան հիվանդանոց են տարել, որտեղ բժիշկները որոշել են, որ երեխայի մոտ սեպսիս է: Նրան հակաբիոտիկներ են ներարկել եւ նրան հսկողության տակ թողել 48 ժամ: Բացի այդ, կորոնավիրուսի թեստ են անցկացրել, սակայն արդյունքները հայտնի են դարձել մի քանի օր անց:
2 օրում երեխային հակաբիոտիկներ են ներարկել: Երեխան սկսել է վերականգնվել, եւ նրան դուրս են գրել հիվանդանոցից: Սակայն հաջորդ օրը պարզվել է, որ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել:
«Քերթիսն արդեն ապաքինվում է, նրա հետ ամեն ինչ կարգին է»,- ասել է երեխայի մայրը:
Թոնին Facebook-ում հրապարակել է երեխայի հիվանդության պատմությունն ու բոլոր մարդկանց կոչ արել անհապաղ հիվանդանոց դիմել առաջին ախտանիշների դեպքում:
Շարունակությունն՝ այստեղ