Եթե ոչ քամահրական, ապա ինչպե՞ս բնութագրել այն, երբ ժամը 17:00 զանգ են տալիս խմբակցություն և հայտարարում, որ հենց այս րոպեին արտահերթ նիստ է գումարվում
SocietyShake Isayan-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես ինքս սա դիտարկում եմ որպես անհարգալից վերաբերմունք հանրապետության գլխավոր քաղաքական ինստիտուտի՝ խորհրդարանի և խորհրդարանական խմբակցությունների նկատմամբ։
Ի դեպ հայտարարված օրակարգ ևս գոյություն չունի, բայց ավելի քան վստահ եմ, օրակարգում առավոտյան տապալված նախագիծն է՝ քաղաքացիների անձնական տեղաշարժի և հեռախոսազանգերի վերաբերյալ:
Ինչպես ասում են, խորհրդարանը վերածել «պարապ վախտի խաղալիքի» մարտավարությունը դատապարտված է ձախողման։ Այն ուղղակի հակասում է ժողովրդավարության սկզբունքներին և ինստիտուցիոնալ արժեքներին: