Այս գործելաոճն խայտառակություն է. Արման Աբովյան
ПолитикаԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի մասին ԱԺ-ի հայտարարությանը։ Նա մասնավորապես նշել է, որ 16:58 զանգ է ստացել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրասենյակից,որտեղից տեղեկացրել են,որ ժամը 17:00-ին գումարվում է ԱԺ արտահերթ նիստ,որի օրակարգում ընդգրկված էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու` հեռախոսազանգերի հայտնի օրինագծի երկրորդ ընթերցումը:
Նա գրել է. « Հարգելի' ժողովուրդ ջան,16:58 ստացա զանգ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրասենյակից,որտեղից տեղեկացնում էին,որ ժամը 17:00-ին(փաստորեն այդ պահին) գումարվում է ԱԺ արտահերթ նիստ,որի օրակարգում ընդգրկված էր ,«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու`հեռախոսազանգերի հայտնի օրինագծի երկրորդ ընթերցումը: Փաստորեն,հարգելի' հայրենակիցներ,ԱԺ պատգամավորներին,ընդդիմությանը, տրված էր 2 րոպե արտահերթ նիստին մասնակցելու համար:
Կրկին վերահաստատում եմ մեր դիրքորոշումը,որ այսպիսի գործելաոճն անարգանք է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հանդեպ,այդ թվում` մեծամասնությանը քվե տված քաղաքացու հանդեպ»: