Արցախի Հանրապետությունում ավարտվեց նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Արցախում երեկոյան ժամը 20.00-ին ավարտվեց նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը:

Նշենք, որ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները մեկնարկել  էին  ժամը 08.00-ին:

Նշենք, որ դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախի ԿԸՀ-ում հավատարմագրվել էին 14 հասարակական կազմակերպություններ՝ 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ, ինչպես նաև 37 զանգվածային լրատվամիջոցների 197 ներկայացուցիչներ:

Արցախի ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն Արցախում ընտրողների թիվը 103 հազար 663 է:

Արցախի նախագահի հավակնորդների թիվը 14 է: Նրանք են՝

«Անկախության Սերունդ» կուսակցության կողմից` Իսրայելյան Ռուսլան,

«Արդարություն» կուսակցության կողմից` Բալասանյան Վիտալի,

Արցախի Պահպանողական կուսակցության կողմից` Բաբայան Դավիթ,

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից` Իշխանյան Դավիթ,

Արցախի Ժողովրդավարական կուսակցության կողմից` Ղուլյան Աշոտ,

«Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից` Խանումյան Հայկ,

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից` Հարությունյան Արայիկ,

«Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից` Բադասյան Վահան,

Ինքնաառաջադրվել են` Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Բելլա Լալայանը, Քրիստին Բալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը:

Արցախի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2  կուսակցությունների դաշինքներ և 10  կուսակցություններ: նրանք են՝

Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների,

«Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների,

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների,

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների,

Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 33 թեկնածուների,

Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ,

Արցախի հեղափոխական կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,

Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,

«Անկախության Սերունդ» կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը` 16 թեկնածուների ընդգրկմամբ:

Ընտրական ցուցակ է առաջադրել 2 կուսակցությունների դաշինք` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ » կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ եւ «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք` 31 թեկնածուների ընդգրկմամբ:

Նշենք, որ կապված կորոնավիրուսի տարածման վտանգով, ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցառումներ ընտրական տեղամասերում:

Կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ ՀԾԿՀ կողմից ներկայացված հաշվարկը վկայում է, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ ապահովել գազի ցածր սակագին. Վահե Դավթյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈՒՆԻՍԻ). Բողոքի ակցիա՝ ընդդեմ օտարալեզու դպրոցների վերաբացման, ճանապարհի փակում, հանրահավաք մայրաքաղաքում Նոր ռեկորդ. մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների 697 դեպք. Կա 15 մահ, որից 9-ը այլ հիվանդությունից Կա Սևանա լիճը կորցնելու վտանգ, բայց կանխմանն ուղղված գործողությունները դանդաղում են. «Փաստ» «Անկախության տարիներին ավելի համախմբված էինք, հիմա հակառակը՝ կղզիացել ենք». «Փաստ» Հասարակ մահկանացուները տուգանվում են, իսկ արտոնյալներն իրենց ռեստորաններում հանգիստ հարսանիքներ են անում. 168.am «Խաղացողների» բովանդակությունը փոխվեց. մրցակցություն ու դեմպինգ՝ ներքին տուրիզմի ոլորտում . «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված քայլերը ժամանակավրեպ. «Փաստ» Այսօրվանից բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է. Պարետի նոր որոշումը Մինչև ո՞ւր կհասնի Հայաստանի ավիացիոն ֆիասկոն. «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում «Եթե անգամ համաճարակով պայմանավորված խնդիրները չլինեին, ներկայիս իշխանությունն այս իրավիճակին էր հասնելու». «Փաստ» Իշխանության հեղինակությունն ու նրա նկատմամբ վստահությունը գահավիժում են հենց իշխանության մեղքով․ Ժիրայր Սեֆիլյան Հնարավոր են նաև ծայրահեղ միջոցներ. «Փաստ» Կունենա՞նք ազգային գաղափարախոսության հայեցակարգ. «Փաստ» Ե՞րբ է հասարակությունը գիտակից ու պատասխանատու. «Փաստ» Հունաստանը կվճարի հիվանդ զբոսաշրջիկների ծախսերը Մարդու իրավունքների ՄԱԿ գերագույն հանձնակատարը դատապարտել է «կառուցողական ռասիզմը» ԱՄՆ-ում «Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է...». Արսեն Թորոսյան
website by Sargssyan