ՍԱՏՄ-ն ոչնչացրել է Նոր Գեղի և Նոր Հաճն համայնքների մի շարք խանութների ժամկետանց սննդամթերքը
ՀասարակությունՕրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Հաճն համայնքների մի շարք խանութներում վաճառվում է ժամկետանց սննդամթերք:
ՍԱՏՄ-ն ահազանգի հետքերով ուսումնասիրություն է իրականացրել և տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի մասնագետների վերահսկողական շրջայցի արդյունքում Նոր Հաճնի Ա/Ձ Արփինե Հայրապետյանի մթերային խանութում հայտնաբերել է ժամկետանց սննդամթերք՝ «Մեծ տոնական ելակով տորթ», խոզի ֆիլե,քամած մածուն, երշիկ «Բավարական», Orer.am-ին տեղեկացնում են ՍԱՏՄ լրատվական ծառայությունից:
Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ նույն համայնքում գտնվող Ա/Ձ Արփենիկ Վարդանյանի դեղատանը հայտնաբերվել է նաև«Նեսթլե» ապրանքանիշի մանկական սնունդ, «Հումանա» ապրանքանիշի քեմոնով սամիթի թեյ, հնդկաձավարի շիլա և «Հիպպ» ապրանքանիշիմրգային պյուրե, որոնց պիտանիության ժամկետը նույնպես ավարտված է եղել:
Նշված արտադրատեսակները հանվել են իրացումից և տեղում ոչնչացվել: