Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ


Կասկածելի նախագիծն ընդունելը՝ իշխանությունների չպատճառաբանված հերթական քայլերից

Վերլուծական

Երկրում արտակարգ դրության ռեժիմ հաստատելուց հետո, իբրև թե խուճապ չտարածելու համար, շատ լրատվականներ ու սոցիալական ցանցերի օգտատերեր ստիպված եղան իրենց մեկնաբանությունները հեռացնել սոցիալական ցանցերից ու լրահոսներից:

Ինչպես և սպասվում էր, պարետատան նման գործելաոճը դժգոհությունների բավական մեծ ալիք բարձրացրեց, բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե պարետատան չափանիշներով ու պահանջով լրահոսից ու սոցիալական ցանցերից հանված հատկապես ո՞ր տեղեկությունն ինչքանո՞վ կարող էր խուճապի պատճառ դառնալ, որը՝ ոչ:

Այդպես էլ հասկանալի չդարձավ, թե պարետատան չափանիշներով ինչպես է որոշվում լուրի կամ սոցիալական ցանցի գրառման վտանգավորության աստիճանը, և ըստ իրենց՝ ի՞նչը կարող է խուճապ առաջացնել ու դրանով վնասել կորոնավիրուսային պայքարի կազմակերպմանը, երբ ի սկզբանե պարզ էր, որ երկրում պարետային ժամ հաստատելուց հետո պետք է հիմնվել միայն պաշտոնական վիճակագրության վրա, իսկ ահազանգերի մասին բարձրաձայնելն ու դրանով կառավարությանը հուշելը կառավարության համար օգնություն է:

Նույնկերպ չպատճառաբանված ու չմեկնաբանված մնաց հարցը, թե ինչ կապ կարող է լինել հեռախոսազանգերի ու ֆիզիկական շփման միջև և ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով էր կառավարությանն այդքան պետք հասարակության հեռախոսազանգերի աշխարհագրությունը պարզելու հարցը:

Իշխանության ներկայացուցիչների զավեշտի հասնող մեկնաբանություններից այդպես էլ պարզ չդարձավ նաև, թե, օրինակ, Երևանից Մեղրի կամ Գորիս զանգահարելու հանգամանքը որքանո՞վ կօգնի շփումների աշխարհագրությունը պարզելուն, և ո՞րն է ավելի վտանգավոր, կիլոմետրեր հեռու գտվող մեկին զանգահարե՞լը, թե՞ առանց որևէ մեկին զանգահարելու օրը մի քանի անգամ խանութ գնալն ու սոցիալական հեռավորություն չպահպելը:

Անզեն աչքով էլ տեսանելի է, որ, հատկապես երկրում հաստատված արտակարգ դրության պայմաններում, երբ քաղաքային և միջքաղաքային տրանսպորտը դադարեցրել է իր աշխատանքը, հեռախոսով պետք է իր հարազատի կամ ծանոթի հետ շփվի, ինչը, կրկին, որևէ կապ չունի ֆիզիկապես շփվելու հետ: Բացի այդ, շատերն անգամ չեն էլ ցանկանա ժամերով փողոցում մնալ: Եվ այս պայմաններում հեռախոսազանգերի ու ֆիզիկապես տեղաշարժվելու միջև կապը կարող է անգամ զրոյական լինել: Եվ այս պայամներում հեռախոսազանգերը բացահայտելու վրա հսկայական ռեսուրս ծախսելու իմաստը ևս հավասարվում է զրոյի:

Ամեն դեպքում, իշխանությունները մեկ դերասանի թատրոնի սցենարով, սեփական՝ ԱԺ իշխանական խմբակցության միջոցով դակել տվեցին հեռախոսազանգերը վերահսկելու մասին կառավարության ներկայացրած անհեթեթ նախագիծը, որը դարձավ գործող իշխանությունների հերթական չպատճառաբանված և  իր մեջ բավական վտանգներ պարունակող քայլերից մեկը:

 

Արմինե Գրիգորյան

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ