Արցախի ԱԺ կանցնի հինգ կուսակցություն

Արցախի մարտի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով Արցախի նոր խորհրդարան կանցնեն 5 քաղաքական ուժեր:

Քվեարկության մասնակցել է 76 712 ընտրող, որը կազմում է  ընտրողների 73,5 տոկոսը: Անվավեր քվեարթերթիկների թիվը կազմել է 2418 կամ 2,8 տոկոս:

ԱՀ-ում գործող օրենքների համաձայն ԱԺ-ում ընտրված են համարվում կուսակցությունների համար 5 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում անցողիկ շեմը կազմում է 7 տոկոս:

Նախնական արդյունքների համաձայն, ամենայն հավանականությամբ, Արցախի խորհրդարանը բաղկացած կլինի կլինեն 5 քաղաքական ուժերից:

Ըստ ԱՀ ԿԸՀ նախնական տվյալների՝

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ստացել է  29688 ձայն, որը կազմում է ընդհանուր ձայների 40.4 տոկոսը, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը ստացել է 17365 ձայն, որը կազմում է ընդհանուր ձայների 23.63 տոկոսը, Վիտալի Բալասանյանի ղեկավարած «Արցախի Արդարություն կուսակցություն»-ը  5865 ձայն, որը կազմում է 7,9 տոկոս, ՀՅԴ-ի օգտին քվերակել է 4717 անձ որը կազմում է 6,4 տոկոս: Աշոտ Ղուլյանի ղեկավարած «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»-ը ստացել է 4269 ձայն, որը կազմում է 5.81 տոկոս:

«Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը ստացել է 3305 ձայն, որը կազմում է 4.5 տոկոս, Հայկ Խանումյանի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստացել է 2360 ձայն, որը կազմում է 3,2 տոկոս, «Արցախի պահպանողական կուսակցություն»-ը ստացել է  2108 ձայն՝ ընտրողների 2,8 տոկոսը, «Արցախի հեղափոխական կուսակցություն»–ը՝1660 ձայն, որը կազմում է 2.6 տոկոս:

Վահան Բադասյանի գլխավորած «Միացյալ Հայաստան» կուսակցությունը ստացել է 958 ձայն՝ 1.3 տոկոս, «Անկախության սերունդ» կուսակցությունը ստացել է 656 ձայն՝ 0.9 տոկոս, «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական» կուսակցությունը՝ 480 ձայն, որը կազմում է 0.65 տոկոս:

Ըստ այդմ՝ ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով, նախնական տվյալներով «Ազատ Հայրենիք» ՔՄԴ դաշինքը կունենա 19 մանդատ, «Միասնական Հայրենիք» կուսակցությունը՝ 9 մանդատ, «Արցախի արդարություն» և ՀՅԴ կուսակցությունները՝ 3-ական մանդատ, իսկ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 2 մանդատ:

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսանկարը Ոստիկանությունը փորձում է կարգավորել Մաշտոցի պողոտայի Գլոբինգի հերթը (տեսանյութ) Պարետի որոշմամբ՝ արգելվել է 161 տնտեսվարողի գործունեությունը «Շիրակը» հաղթեց «Արարատին», «Նոան»՝ «Ալաշկերտին» Տուժողն ու 55-ամյա տղամարդը միասին հաց են կերել, ապա վիճել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ (տեսանյութ) Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. Բադասյան Մենք պայքարում ենք ձեզ համար, դուք էլ մեզ համար պայքարեք և վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին․ Լիլիթ Մուսեյան Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը (լուսանկարներ) Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ հոգևոր հովիվը՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին ՊՆ 2-րդ զորամիավորումում մեքենավարման պարապմունքներ են կայացել գործնական հրաձգությամբ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել Արայիկ Հարությունյանն Արդարադատության նախարար է նշանակել «Հայրենիք» կուսակցության գործունեության ընթացքում դեռ շատ հարցերի պատասխաններ կհնչեն Քննարկվում է Մեղրին փակելու հարցը Պարոն Բաբաջանյան, գեղեցիկ էր ձեր խոսքը, բայց անտեղի, մի՛ արեք. Արարատ Միրզոյան Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարվեցին Պարոնայք իշխանավորներ, դուք այս փուլում գործադուլի մե՞ջ եք, դեպրեսիայի, թե՞ խումհարի. Աղասի Ենոքյան Եթե Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնողը լիներ, հակահամաճարակային իրավիճակն այսքան չէր ծանրանա
website by Sargssyan