Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան


«Քա­ղա­քա­կան հա­մա­կար­գը խարխլ­ված է, չու­նենք զսպում­նե­րի և հա­կակ­շիռ­նե­րի հա­մա­կարգ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Բալանսավորված խորհրդարան, ժողովրդավարություն, պառլամենտական ընթացակարգեր: Սրանք այն կարևոր բաղադրիչներն են, որոնց բացակայությունը զգացվում է հերթական որոշումների ու դրանցով պայմանավորված քննարկումների ժամանակ: Նախօրեին տեղորոշման և զանգերի վերահսկման վերաբերյալ նախագիծը ԱԺ մեծամասնության կողմից ընդունվեց առանց ընդդիմության, թեպետ ընդդիմությունը ժամեր առաջ տապալել էր նախագծի ընդունումը: 

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանն այս համատեքստում առաջին հերթին ֆիքսում է ոչ թե պառլամենտարիզմը, այլ պետության կառավարման ժողովրդավարական բնույթը:

«Անգամ այնպիսի երկրներում, որոնցում նախագահական կառավարման համակարգ է, և այդ առումով օրինակ կարող է լինել Ֆրանսիան, չէր պատահի այն, ինչ նախօրեին տեղի ունեցավ մեր խորհրդարանում:

Մենք գործ ունենք հատկապես ժողովրդավարական էթիկայի և ընթացակարգերի հետ: Այստեղ հարցը նաև պառլամենտական ընթացակարգերի, գործընկերոջ նկատմամբ հարգանքին է վերաբերում: 

Նախ՝ պատգամավորներին նիստի մասին պետք է ծանուցել այնպես, որ նրանք պատրաստվելու և ներկայանալու ժամանակ ունենան, իսկ մամուլում առկա տեղեկությունների համաձայն, ընդդիմադիր խմբակցություններին տեղեկացրել են հենց նիստը սկսելու պահին, ինչը, բնականաբար, գործընկերային չէ և անհասկանալի նպատակ է հետապնդում: 

Ի վերջո, եթե հավել յալ աղմուկից խույս տալու, ընդդիմադիրներին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալ թույլ չտալու խնդիր էր դրված, ապա այս քայլով նրանք ավելի մեծ աղմուկ ստեղծեցին և իրենց ընդդիմախոսներին խոսելու նոր առիթ տվեցին: Առհասարակ ժողովրդավարությունն այն մեծամասնության կառավարումն է, որը չի անտեսում փոքրամասնության շահերը:

 Եթե ընդդիմությունը խորհրդարանում փոքրամասնություն է և, փաստացի, չի կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, դեռ չի նշանակում, որ նրանց նկատմամբ պետք է ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերել: Այսինքն, մենք մի կողմից ունենք վերոնշյալ ընթացակարգի, մյուս կողմից՝ արդեն դիսկուրսի խնդիրը: Այսինքն, թե ինչպես են ցանկանում հիմնավորել կառավարության առաջարկը և ինչպես են փորձում հակադրվել ընդդիմադիրներին: Եվ այս առումով ընդդիմադիրների հասցեին ԱԺ ամբիոնից անգամ թափթփուկ որակմանն ականատես եղանք, ինչն անընդունելի է: 

Բայց սա, թերևս, նոր խնդիր չէ, և այն չի վերաբերում միայն պատգամավորներին: Սա առհասարակ լայն քաղաքական մշակույթի հարց է, որը բնորոշ է ինչպես երկրի գործադիր իշխանության ներկայացուցիչներին, պատգամավորներին, այնպես էլ ընդդիմությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Դ. Մաթևոսյանը: 

Այս համատեքստում նա մեկ այլ հանգամանք առանձնացրեց. «Այն մարդիկ, որոնք պատգամավոր են դարձել հեղափոխության արդյունքում, չունեն կուտակած քաղաքական կապիտալ, քաղաքական փորձ, հենց այսպիսի ճգնաժամային իրավիճակներում չեն դիմանում և տրվում են էմոցիաներին, պիտակավորումներին: 

Այսինքն, այս ամենը բնորոշ է հատկապես ոչ փորձառու քաղաքական գործիչներին, ինչը ևս նորություն չէ: Մենք գիտենք այս ամենի պատճառները, ընթացքը, և այդ ամենը մեր աչքի առաջ է տեղի ունեցել»: Ինչ վերաբերում է քաղաքական մեծամասնության պահվածքին, երբ ժամերի ընթացքում նաև հայացքներ ու մտքեր փոխվեցին, փորձագետը նկատեց. 

«Ըստ իս՝ նախնական անհամաձայնություններն ավելի շատ վկայում են այն մասին, որ առաջարկը կառավարության կողմից հապճեպ է ներկայացվել և դեռևս հասկանալի չի եղել բոլոր պատգամավորներին: Նրանց հետ բավարար չափով տեղեկատվական կամ գուցե բացատրական աշխատանք տեղի չի ունեցել, որպեսզի հասկանան, թե ինչպիսի վարք պետք է ցուցաբերել: 

Արդյունքում նրանցից ոմանք փորձել են հնարավորինս ազատ գործել: Իսկ հետագայում, երբ քվեարկությունը ձախողվեց, հասկանալի դարձավ, որ այժմ չպետք է նման ազատական գաղափարների տրվել, պետք է միահամուռ քվեարկել: Այսինքն, քաղաքական խնդիր դրվեց, ըստ որի՝ այդ նախագիծը պետք է անցկացվի, և պատգամավորերն էլ գործեցին ըստ այդմ: Սա տրամաբանական է, քանի որ պատգամավորներից շատերը պատգամավոր են դարձել հենց հեղափոխության քաղաքական կապիտալի հաշվին, նրանք սեփական քաղաքական կապիտալ չունեն և, հետևաբար, ընդդիմանալու և հակադրվելու ևս ռեսուրս չունեն: Եվ այս դեպքում եթե վերևից հստակ քաղաքական խնդիր է դրվում, նրանք գործում են այնպես, ինչպես պետք է գործեն»: 

Դավիթ Մաթևոսյանը միանձնյա քաղաքական համակարգի մասին է մատնանշում: «Մեր երկրում քաղաքական համակարգը հեղափոխությունից հետո փաստացի լուծարվել է, և կա միայն քաղաքական կապիտալ ունեցող մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը: Եվ, հետևաբար, նրա լեգիտիմությունն այնքան բարձր է, որ իր իշխանության և խմբակցության ներսում որևէ մեկը չի կարողանում ընդդիմանալ նրան: Սա ակնհայտ էր և այլ կերպ լինել չէր կարող, քանի որ հեղափոխությունը ենթադրում է նաև այսպիսի վնասներ: 

Հույս ունենք, որ ժամանակի ընթացքում իրավիճակը կշտկվի: Եթե հաջորդ ընտրություններում կարողանանք ավելի բալանսավորված խորհրդարան, ավելի կայացած քաղաքական համակարգ ունենալ, գուցե որոշակի զսպումների և հակակշիռների համակարգ ստանանք: 

Բայց այս պահին այդ ամենը բացակայում է, չկա և չի կարող լինել, քանի որ տեղի է ունեցել հեղափոխություն, և ամեն ինչ պետք է հենց այդ տրամաբանության ներքո դիտարկել»,-ընդգծեց մեր զրուցակիցը

Նա շեշտեց, որ խնդիրը չի վերաբերում միայն ներկայում ստեղծված իրավիճակին. «Պետք է հիշել, որ գրեթե երկու ամիս առաջ ԱԺ բերվեց Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման նախագիծը: Նույն պատկերը մոտավորապես նաև այդ օրերին էր, երբ որոշ անձինք դեմ էին նշվածի իրականացմանը , բայց, ի վերջո, հանրաքվե անցկացնելու որոշում ընդունվեց: Սա նման անկայուն վիճակի օրինակներից մեկն է: Այսինքն, սա կարծես օրինաչափություն է դառնում, ինչը, իհարկե, բացասաբար անդրադառնալու ներուժ ունի: Կանդրադառնա, թե ոչ, այս պահին չենք կարող ասել, քանի որ ապագայի հետ է կապված: Այդուհանդերձ, ցանկացած իշխանություն հնարավորինս շատ վերահսկելու գայթակղություն ունի: Ցանկացած իշխանության առաջնային խնդիրը սեփական իշխանության պահպանումն է, և այս առումով նաև վառ օրինակներ կան: Օրինակ՝ Հունգարիայում վերջերս արտակարգ դրության հանգամանքն օգտագործվեց իշխանությանը վերահսկողական ավելի մեծ լծակներ տրամադրելու համար: Այսինքն, քաղաքականության էությունը հենց այսպիսին է: Նմանատիպ օրենքներ ստեղծելիս պետք է ստեղծվեն հստակ երաշխիքներ, որոնք անգամ ցանկության դեպքում իշխանությանը թույլ չեն տա այդ օրենքներն ի չարս օգտագործել: Բայց մեր քաղաքական համակարգը խարխլված է, չունենք զսպումների և հակակշիռների համակարգ: Այս պարագայում, ցավոք, մնում է իշխանությունների բարի կամքի հույսը»:

Փորձագետը շեշտեց՝ առհասարակ բոլոր երկրներում իշխանությունը կարծում է, թե միշտ ճիշտ է. «Իշխանությունը կարողանում է ընդդիմությանը լսել միայն այն պարագայում, երբ ստիպված է, երբ այլ տարբերակ չունի: Այսինքն, եթե հնարավոր է միանձնյա գործել և դրանից չունենալ քաղաքական կորուստներ, իշխանությունը միշտ գործելու է այնպես, ինչպես իրեն է հարմար: Այն քաղաքական իրավիճակը, այն համակարգը, որն այժմ առկա է մեզ մոտ, իշխանություններին ամբողջությամբ թույլ է տալիս գործել այնպես, ինչպես իրենք են ցանկանում: 

Բայց սա, իհարկե, կարճաժամկետ կոնտեքստում: Այլ է հարցը երկարաժամկետ առումով. երբ ամեն անգամ ինչ-որ նոր որոշում են կայացնում, որը թերի է, սխալ ու որի շուրջ որոշակի աղմուկ է բարձրանում, այս հանգամանքները բացասական էմոցիաներ են առաջացնում: Այս ամենը հավաքվում, կուտակվում է և ինչ-որ մի օր իր քաղաքական արտահայտությունն է ունենում:

 Հիշենք, որ նախկին իշխանություններն էլ էին շատ դեպքերում միայնակ գործում: Նրանք ունեին մեծամասնություն ու կարծում էին, որ միշտ ճիշտ են ու ոչինչ չի կարող բեկանել իրենց իշխանությունը: 

Բայց պատմությունը ցույց տվեց, որ փոքր-փոքր կուտակումները հավաքվում են և մի մեծ քաղաքական իրադարձության ժամանակ շատ ուժեղ և կոպիտ ձևով են արտահայտվում: Հետևաբար, կարծում եմ, կարճաժամկետ հատվածում ոչինչ չի խանգարելու իշխանություններին միանձնյա գործել, սակայն այդ ամենն իր հետևանքներն է ունենալու երկարաժամկետ հատվածում: Երկարաժամկետ հատվածն այս պարագայում հերթական խորհրդարանական ընտրություններն են լինելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»