Իտալիայում COVID-19-ի զոհերի թիվը կարող է լինել շատ ավելի մեծ, քան հաղորդվում է․ WSJ

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ այդ երկրում ոչ բոլոր մահացածներն են համապատասխան թեստ անցել, գրում է Wall Street Journal թերթը:

«Մահացածներն ավելի շատ են, քան պաշտոնապես հայտարարվում է։ Բայց սա մեղադրանք չէ ։ Մարդիկ մահացել են: Նրանց երբեք չեն ստուգել, քանի որ ժամանակը և ռեսուրսները սահմանափակ են», - պարբերականը մեջբերում է իտալական Կոկալյո քաղաքի փոխքաղաքապետ Էուջենիո Ֆոսատիի տեսակետը։

Ինչպես նշում է հրատարակությունը, կորոնավիրուսի թեստավորումը հիմնականում սահմանափակվում է այն մարդկանցով, որոնք ունեն հիվանդության ախտանշաններ, իսկ նրանք, ովքեր չունեն ախտանշաններ, թեստեր չեն հանձնում:

«Շատերը, որոնք մահացել են և թեստ չեն հանձնել, տարեց մարդիկ են, բայց սովորաբար միաժամանակ այսքան շատ մարդ չի մահանում: Մահերը կորոնավիրուսի հետևանքով են», - կարծում է իտալական Բրեշիա քաղաքից բժիշկ Էլեոնորա Կոլոմբին, որի խոսքը մեջբերում է պարբերականը։

Իտալիան առաջին տեղն է զբաղեցնում Եվրոպայում կորոնավիրուսի տարածմամբ և զոհերի քանակով։ Համավարակի սկսվելուց ի վեր Իտալիայում նոր կորոնավիրուսի զոհ է դարձել 13 155 մարդ, արձանագրվել է վարակման 110 574 դեպք։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  936 045 դեպք, 47 245-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 576 մարդ։

«Շիրակը» հաղթեց «Արարատին», «Նոան»՝ «Ալաշկերտին» Տուժողն ու 55-ամյա տղամարդը միասին հաց են կերել, ապա վիճել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ (տեսանյութ) Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. Բադասյան Մենք պայքարում ենք ձեզ համար, դուք էլ մեզ համար պայքարեք և վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին․ Լիլիթ Մուսեյան Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը (լուսանկարներ) Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ հոգևոր հովիվը՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին ՊՆ 2-րդ զորամիավորումում մեքենավարման պարապմունքներ են կայացել գործնական հրաձգությամբ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել Արայիկ Հարությունյանն Արդարադատության նախարար է նշանակել «Հայրենիք» կուսակցության գործունեության ընթացքում դեռ շատ հարցերի պատասխաններ կհնչեն Քննարկվում է Մեղրին փակելու հարցը Պարոն Բաբաջանյան, գեղեցիկ էր ձեր խոսքը, բայց անտեղի, մի՛ արեք. Արարատ Միրզոյան Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարվեցին Պարոնայք իշխանավորներ, դուք այս փուլում գործադուլի մե՞ջ եք, դեպրեսիայի, թե՞ խումհարի. Աղասի Ենոքյան Եթե Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնողը լիներ, հակահամաճարակային իրավիճակն այսքան չէր ծանրանա Դիմում եմ Արմեն Սարգսյանին, Արարատ Միրզոյանին, Էդուարդ Մարտիրոսյանին, Գարեգին Բ-ին. Վահե Հովհաննիսյան Այս իրավիճակը թողած՝ իշխանությունն ընդդիմության մասին է խոսում․ ի՞նչ կա էդքան խոսալու․ Մարուքյան (տեսանյութ) Պարոն Փաշինյան Դուք եք առաջին մեղավորն ու հիմնական պատասխանատուն այս իրավիճակի համար. Արթուր Ղազինյան Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել
website by Sargssyan