Վրաստանից գյուղմթերքի և սննդամթերքի ներմուծումը չի արգելվելու. Հայաստանում դեֆիցիտ չկա ու չի լինելու. Բաբկեն Թունյան
ԲլոգՀասարակության շրջանում լուրեր են տարածվում, որ արտերկրից ներմուծումը արգելվելու կամ սահմանափակվելու է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսակն հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Նա,նշել է. «Մասնավորապես, իբր Վրաստանից գյուղմթերքի և սննդամթերքի ներմուծումը արգելվելու է։
ՆՄԱՆ ԲԱՆ ՉԿԱ։
Այնպես որ, կարող եք հանգիստ լինել. Հայաստանում սննդամթերքի և գյուղմթերքի դեֆիցիտ չկա և չի էլ լինի։
Պետք չէ իզուր խուճապ տարածել և դրանով նպաստել գյուղմթերքի արհեստական թանկացմանը»: