Գյումրին 10 օրից Չինաստանից կստանա 10 հազար վիրաբուժական դիմակ. Շիրակի մարզպետ
ОбществоՉինաստանի Հայնան նահանգը 10 հազար վիրաբուժական դիմակ է ուղարկել Գյումրի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«Անցած տարվա դեկտեմբեր ամսին ուսումնական այցելություն եմ ունեցել Չինաստանի Հայնան նահանգ, որտեղ Հայնան նահանգի եւ Շիրակի մարզի միջեւ կնքվել է համագործունեության հուշագիր։ Այդ համագործակցությանն իր լուրջ նպաստն է ունեցել Հայ-չինական հարաբերությունների զարգացման հիմնադրամը։ Այս ընթացքում մենք սերտ համագործակցում էինք։ Հիմնադրամի կողմից նամակ ստացանք, որ Հայնան նահանգի ղեկավարությունը Շիրակի մարզին տրամադրում է 10 հազար վիրաբուժական դիմակ»,- հայտնեց Պետրոսյանը։