Անխտիր ստուգվում են բոլորի փաստաթղթերը

Անխտիր ստուգվում են բոլորի փաստաթղթերը, եթե տեղաշարժման անցաթուղթ չունեն, կազմվում է վարչական արձանագրություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւան–Արարատ մայրուղու հատվածում վերահսկման աշխատանքներ իրականացնող ոստիկաններից մեկը։

Նրա խոսքով՝ չնայած պարետի նոր որոշմանը՝ մարդիկ երբեմն անիմաստ պատճառաբանություններով են փորձում տեղաշարժվել. «Եթե մարդիկ աշխատանքի են գնում, բայց չունեն գործատուի կողմից տրված համապատասխան տեղեկանք անմիջապես հետ ենք դարձնում։ Եղել են դեպքեր, երբ ասել են՝ գնում ենք բանկում գործարք կատարելու, նման դեպքում հետ ենք դարձրել, կամ ասել են՝ գնում ենք մոլերից առեւտուր անելու, բնականաբար մոլերը փակ են, մարդկանց էլ բացատրել ենք, հետ ենք դարձրել»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 1–ից պարետի որոշմամբ նոր սահմանափակումներ են գործում։

Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր առմամբ միջմարզային տեղաշարժերը կտրուկ սահմանափակվել է: Սահմանափակումների նոր ռեժիմ է մտել նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար, նրանք պետք է ունենան թերթիկներ, որոնցով հավաստվում են նրանց աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները և դա տրվում է գործատուի կողմից:

Նշենք, որ ոստիկանական ուժերին ավելացվել են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի վերահսկողությունը ավելի արդյունավետ լինի:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 355-ով՝ հասնելով 9282-ի Պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումները Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 1970-ականներին արտադրված զենք՝ ներկայացնելով դա որպես ձեռքբերո՞ւմ Իրավիճակն ու գներն անշարժ գույքի շուկայում. երբ բնակարան գնել Պարետի որոշմամբ սհմանափակումներ կկիրառվեն մի շարք տնտեսվարողների նկատմամբ Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր․ Միքայել Մինասյան/տեսանյութ/ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի՝ իր 4 օրական նորածնի հետ․ Թորոսյան ԱՄՆ-ում ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել է լրագրողին (տեսանյութ) Ամբերդ գյուղի ջրատարի մեջ 70-75 տարեկան կնոջ դի է հայտնաբերվել Թրամփը շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանը եւ իր ցասումն է արտահայտել ցուցարարների հանդեպ Նախատեսվում է օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն. Փաշինյան Պարետի որոշմամբ՝ արգելվել է 138 տնտեսվարողի գործունեությունը Իսպանիայի ԱՆ-ն թույլ է տվել թիմային մարզումներ անցկացնել հունիսի 1-ից․ Marca Վաղը խոսելու եմ Լանզարոտեի կոնվենցիայի կրթական մասից. ԿԳՄՍ նախարար ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք. մարզպետ Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել է 8 952 մարդու մոտ․ Ռիա Նովոստի Երևան-Դոնի Ռոստով չարտերային հատուկ չվերթի օրը հայտնի է Պարետը նոր որոշում է կայացրել Այս փոփոխությունները արվում են մեր պետության պոտենցիալը մեծացնելու համար. Նիկոլ Փաշինյան
website by Sargssyan