Կորոնավիրուսային վարակի դեպքերի առնվազն 25%-ը անախտանիշ է․ New Atlas
SocietyCOVID-19 կորոնավիրուսային վարակն ավելի հաճախ է անախտանիշ ընթանում, քան համարվում էր՝ տարբեր տվյալներով 25-50% դեպքերում հիվանդությունը որեւէ կերպ չի դրսեւորվում։ Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի ամերիկյան կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդը, տեղեկացնում է New Atlas-ը։
CDC-ի նոր հաշվետվության համաձայն, COVID-19-ով վարակվածների 25%-ը ԱՄՆ-ում անախտանիշ վիրուսակիրներ են, որոնք վարակիչ են շրջապատի համար։
Դրա մասին են վկայում նաեւ Իսլանդիայի տվյալները՝ անցկացնելով կորոնավիրուսի մոտ 9000 թեսթ, մասնագետները համոզվել են, որ հիվանդության անախտանիշ տեսակը կարող է զարգանալ պացիենտների 50%-ի մոտ, հայտնում է CNN-ը։