Yerevan, 28.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Խեցգետիններ, մի հրաժարվեք ձեր առջև դրված նպատակներից․ ապրիլի 4-ի աստղագուշակը

Lifestyle

Խոյ։ Զգույշ եղեք, հիմա ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես կուզեիք, բայց շատ շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը, պետք է միայն սպասել: Ցանկալի չէ ղեկավարության հետ քննարկել կարևոր հարցեր, հայացքների անհամապատասխանությունը կարող է լուրջ կոնֆլիկտի պատճառ դառնալ: Կարևոր գնումներ մի արեք, իսկ ավելի լավ է ընդհանրապես խանութներ մի գնացեք, անիմաստ գնումներ անելու ռիսկը մեծ է: Գործնական ակտիվությունը նվազել է, այս նշանի շատ ներկայացուցիչներ ընդհանրապես նախընտրում են ոչինչ չանել, չնայած գիտեն` դա կարող է տհաճությունների պատճառ դառնալ:     

Ցուլ։ Չնայած բացասական միտումների ազդեցությունն իրենն անում է, մի կորցրեք լավատեսությունը, փոքր անհաջողությունների վրա ուշադրություն մի դարձրեք և շարունակեք շարժվել դեպի ձեր նպատակը, նույնիսկ եթե շրջապատողներին այն անիրական է թվում: Հարմար օր է նոր գործ ձեռնարկելու և ձեր ուժերը այն ոլորտում փորձելու համար, որը վաղուց գրավում է ձեզ: Վատ օր չէ նաև ուղևորությունների համար, կարելի է մեծ ճամփորդություններ ձեռնարկել և գնել դրա համար անհրաժեշտ ամեն ինչ: Շատ Ցուլերի կհաջողվի դրական փոփոխություններ արձանագրել անձնական կյանքում` ժամանակին նախաձեռնողականություն ցուցաբերելու և հանգամանքների բարենպաստ դասավորությունից օգտվելու շնորհիվ: 

Երկվորյակներ։ Հարմար օր է հետաքրքիր և կարևոր գործ, մասշտաբային նախագիծ սկսելու համար, որի վրա դուք երկար կաշխատեք: Կհաջողվի հուսալի համախոհներ գտնել և վերականգնել հարաբերությունը հին գործընկերների հետ: Շատ երկվորյակների համար օրը կնշանավորվի ազդեցիկ անձնավորության հետ ծանոթությամբ, ում հովանավորչությունն օգտակար կլինի: Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է: Երկվորյակները կես խոսքից հասկանում են մտերիմներին, լեզու են գտնում նրանց հետ, ովքեր իրենց համար թանկ են: Երեկոյան ձեզ կհաջողվի հաճելի անակնկալ պատրաստել սիրելիի համար:

Խեցգետին։ Մի հրաժարվեք ձեր առջև դրված նպատակներից, մի շեղվեք ընտրած ուղուց, ինչ էլ որ ասեն շրջապատի մարդիկ. ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, եթե գործեք հետևողական և համառ: Հնարավոր են մանր անախորժություններ աշխատավայրում, տարակարծություններ գործընկերների և ղեկավարության հետ, բայց արագ և առանց ավելորդ ջանքերի կհաջողվի վերականգնել խաղաղությունը: Հարմար օր է ուղևորությունների, ինչպես նաև դրանց հետ կապված փաստաթղթերի ձևակերպման համար: Դուք հեշտ եք ծանոթություններ հաստատում, բայց չեք շտապում մերձենալ այն մարդկանց հետ, ովքեր ձեզ դուր են եկել` ցանկանալով նախապես լավ ուսումնասիրել նրանց՝ հիասթափություններից խուսափելու համար:

Առյուծ։ Չնայած որ օրն անհաջող է, վհատվել պետք չէ, հաջորդը բոլոր առումներով ավելի լավը կլինի: Ձեզնից այսօր շատ բան չի պահանջվում՝ լինել համբերատար և նրբանկատ, չտրվել սադրանքներին, հետևել բարեկրթության կանոններին և ավանդույթներին: Բացի դրանից` աշխատեք պահպանել ձեր հեղինակությունը և բանբասանքների առիթ չտալ: Հնարավոր են տարաձայնություններ տանը և աշխատավայրում, բայց կխուսափեք կոնֆլիկտից ձեր հումորի զգացումի և ինքնահեգնանքի շնորհիվ: Կենսական ներուժը բարձր է, վատ ինքնազգացողությունը` քիչ հավանական:

Կույս։ Ժամանակն է շրջապատի հետ հարաբերություններում փոփոխություններ մտցնելու, օրինակ, նվազագույնի հասցնելու այն մարդկանց հետ շփումը, ովքեր փչացնում են ձեր տրամադրությունը, քննադատում և հիշեցնում ձեր թերությունների մասին: Վատ չէր լինի նաև ղեկավարության հետ քննարկել այն հարցերը, որոնք անհանգստացրել են ձեզ վերջին շրջանում. նույնիսկ եթե պատասխանը ձեր սրտով չլինի, դու տեղեկացված կլինեք ճիշտ որոշում կայացնելու համար: Ազատ ժամանակը ճիշտ կլինի անցկացնել տանը, շփվել մտերիմների հետ, ցանկալի է հրաժարվել աշխարհիկ միջոցառումներին մասնակցելուց, իսկ նոր ծանոթների հետ խորհուրդ է տրվում զգույշ լինել:

Կշեռք։ Օրը վատ չի դասավորվում: Միգուցե դուք չգրանցեք բոլոր մասնագիտական հաղթանակները, որոնց հույսն ունեիք, բայց կհասնեք որոշակի հաջողությունների և կկարողանաք հպարտանալ դրանցով: Օրը լավ կանցնի մտավոր աշխատանքի և ապագայի հետ կապված պլաններ կազմելու համար, կարելի է լուծել ֆինանսական և սեփականության հետ կապված հարցեր: Նոր ծանոթությունները բարենպաստ գործնական համագործակցության և նոր սիրավեպի սկիզբ կդնեն: Ստեղծագործական ներուժը բարձր է, ձեր գաղափարները լավն են, որոշումները` յուրօրինակ և հաջող: Եթե այսօր կցանկանաք որևէ շրջադարձային փոփոխություն անել անձնական կյանքում, մի կասկածեք, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Կարիճ։ Օրվա սկզբում պետք է շատ զգույշ լինել, ոչ բարենպաստ միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, իսկ սխալների հավանականությունը` բարձր: Բայց աստիճանաբար իրադրությունը կլավանա, երեկոն կլինի ավելի հաճելի և հետաքրքիր: Կմեծանա ստեղծագործական պոտենցիալը, լավ է զարկ տալ երևակայությանը, իսկ ազատ ժամանակը ծախսել սիրելի զգաղմունքների համար: Մեծ է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու գայթակղությունը․ ի դեպ, դուք այդքան էլ չեք զննում կոնկրետ թեկնածուին, այլ վստահում եք ձեր ինտուիցիային, որն էլ կարող է խաբել ձեզ: Մի շտապեք:

Աղեղնավոր։ Ժամանակը զուր մի վատնեք: Օրը բարենպաստ է և դրանից պետք է օգտվել առաջին հերթին դրված մասնագիտական նպատակներին հասնելու համար: Ձեզ մոտ հիմա ամեն ինչ շատ ավելի լավ է ստացվում, քան նախկինում, շրջապատը կզարմանա ձեր հաջողությամբ: Եվ թող ձեզ չանհանգստացնի, որ մեկը ձեզ թաքուն նախանձում է, միևնույն է, նա ձեզ վնաս տալ չի կարող: Օրը բարենպաստ է խելացի և հետաքրքիր մարդկանց հետ շփումների համար: Եթե այդպիսիք ձեր ծանոթների մեջ չկան, մի հուսահատվեք, համապատասխան ծանոթություններ հաստատելու շանսերը մեծ են:

Այծեղջյուր։ Ամեն ինչ այնքան էլ վատ չէ, միակ վհատեցնող փաստն այն է, որ իրադարձություններն այնքան էլ արագ չեն ծավալվում, որքան կուզեիք: Հաղթանակները հեշտ չեն տրվում: Պատրաստ եղեք ջանք թափելու և քրտնաջան աշխատելու. հիշեք` պարգևը ձեզ չի հիասթափեցնի: Պետական կազմակերպությունների ներկայացուցիչների և չինովնիկների հետ շփման համար բարենպաստ օր է: Կարելի է քննարկել աշխատավայրում ձեր առաջխաղացման և աշխատավարձի բարձրացման հետ կապված հարցեր: Օրը չեզոք է անձնական հարաբերությունների տեսանկյունից, եթե ցանկանում եք իրավիճակը դեպի լավը փոխել, ցուցաբերեք նախաձեռնողականություն:

Շարունակությունն՝ այստեղ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia