Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին

Սիրուն կենաց՝ ողբերգական ավարտով

Միջազգային ավիացիոն կազմակերպությունը փետրվարին կատարված ստուգումների արդյունքում՝ լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին։

Սա լրջագույն խնդիր ա Հայաստանի համար։ Սա նշանակում ա, որ Հայաստանը գրեթե մի տարի չի կարողանալու լիցենզիա տալ որևէ փոխադրողի դեպի եվրոպա չվեթներ իրականացնելու համար՝ չարթերներից մինչև բեռնափոխադրում։

Իսկ էս խնդիրը նոր չի, դեռ երեք ամիս առաջ անցկացված ստուգումների արդյունքում Հայաստանին նախազգուշացում էին տվել, որպեսզի շտկեն իրավիճակը, մինչդեռ Տաթևիկ Ռևազյան & CO-ն զբաղված էին սեփական PR-ի համար ռայնէյռներ բերելով ու ռեալ պրոբլեմներին մատների արանքով նայելով։

Ասեմ նաև, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Հայաստանը ստուգել էր նաև 2015-ին, որի արդյունքնում բավականին բարձր գնահատական էին տվել՝ 100 բալից 80։ Եվ հիմա Հայաստանում չկա գոնե մի պատասխանատու մարդ, որը պատասխան տա՝ ինչի վարի տվեցին Հայաստանի ավիացիան։ Պատասխանատու Տաթևիկ Ռևազյանն, ինչպես գիտեք, թռելա հայրենի Դանիա, որ կորոնավիրուս չվարակվի, իսկ նրան փոխարինողը չունի հարցրերի պատասխան։

Սա «սփյուռքի ներուժը օգտագործելու» մասին նիկոլական պոպուլիզմի ուղղակի հետևանանք ա։ Սիրուն կենաց՝ ողբերգական ավարտով։

Հայաստանի հողին ամուր կանգնած, համակարգ կայացրած մարդկանց վիրավորելով, վարկաբեկելով ու նրանց փոխարեն Տաթևիկ Ռևազյաններին, Զարեհ Սինանյաններին ու Ավետիք Էլոյաններին բերելով՝ Նիկոլ Փաշինյանը տարավ համակարգը կործանման։ Տաթևիկն ու Էլոյանը արդեն թռել են՝ թողնելով ոլորտները աղետալի վիճակում, իսկ Լոսից Հայաստան խոպան եկած ու ոչինչ չանելու դիմաց միլիարդների պրեմիաներ ստացող Սինանյանը դեռ կհասցնի թռնել։

Իսկ ոչ կոմպետենտության, անգրագիտության ու հանցավոր ինքնավստահության էս հետևանքները վերացնելու համար տարիներ են պետք։ Երկար տարիներ։

Միայն կատարյալ անուղեղները կարային Միջազգային ավիացիոն կազմակերպության նախազգուշացումները սենց մատների արանքով նայել ու ավիրել համակարգը։

Ստեղծված իրավիճակի պատասխանատու Տաթևիկ Ռևազյանին գտնելու փորձերն անիմաստ են, նա այլևս չի վերադառնալու։ Իսկ մեղավորը շարունակում ա նստել Կառավարության շենքի գլխավոր սենյակում ու ինքը պատասխաններ ունի տալու՝ ոնց սենց եղավ։ Եվ պատասխան տալու ժամանակը մոտ ա, քան երբեք։
4 փակ սահման, 0 ավիացիա:

Որքան կկազմի մինչև 10 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանների տարեկան գույքահարկը ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով, ինչպես առաջարկում է «Գազպրոմ Արմենիան» Տիգրան Ավինյանը թեստավորվել է, հայտնի է պատասխանը ՀՀ զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ խոցել են ադրբեջանական ռազմական տեխնիկա. Տեսանյութ Համագործակցելու սովետահպատակի բարդույթի, համատարած հետազոտությունների անհրաժեշտության և վարչապետի ապաքինմամբ ազդարարվելիք նահանջի մասին Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել Արայիկ Հարությունյանը նախարարներ է նշանակել Կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Արարատ Միրզոյանի որոշմամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի. Օրակարգը հայտնի է Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ալիեւը փորձում է փրկել իրեն եւ Ադրբեջանը «Պատկերացրեք՝ երդմնակալության խնջույքին վարչապետը արդեն վարակված է եղել. քանի զինվորական է մտել զորամասեր» Կորոնավիրուսի 210 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ մահացել է Էդմոն Մարուքյանն առաջարկում է օնլայն ցույց անցկացնել՝ գույքահարկի բեռն ավելացնելու դեմ Մեր թեստը ցավոք դրական է. Նիկոլ Փաշինյան «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու «Բարդակ» է ու քաոս. Մինչև հունիսի վերջ կորոնավիրուսով պայմանավորված մահերի քանակը կարող է անցնել 1.000-ից. Քաղաքագետ ԿԳՄՍ նախարարի «մանկական» մեկնաբանությունը՝ Լազարոտեի կոնվենցիայի վերաբերյալ Աբու Դաբին սահմանում է տեղաշարժման արգելք իր հիմնական քաղաքների միջեւ Այսօր մենք կորցրեցինք մեր կոլեկտիվի ամենաբարի մարդուն․ Վահե Տեր-Մինասյան
website by Sargssyan