Yerevan, 29.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Ասում են՝ կամ վարձը տուր, կամ դուրս արի»․ վարձով բնակվող քաղաքացիները կանգնել են խնդրի առաջ

Blog

Արտակարգ դրության պայմաններում վարձակալությամբ բնակվող քաղաքացիներից շատերը կանգնել են խնդրի առաջ․ ժամանակավորապես չեն աշխատում, իսկ տանտերերը պահանջում են վարձը վճարել կամ լքել տունը։ Հերմինե Մատինյանն ապրում է Երևանում՝ ուսանող դստեր հետ, վարձով։ Մինչ այժմ աշխատել է որպես խոհարար, սակայն աշխատավայրում գրանցված չի եղել։ Տան ամսավճարը կազմում է 60 հազար դրամ, վարձակալության պայմանագիր նույնպես չունի, իր խոսքով` մինչ այժմ պարտաճանաչ վճարել է, սակայն հիմա կանգնած է վարձակալած բնակարանը կորցնելու առջև․ «Տանտերը Սոչիից է, զանգել ասել է՝ ապրիլի վարձը կամ կվճարես, կամ ազատիր տունը, մարդ կուղարկեմ, կգան գազդ, լույսդ կանջատեն։ Ես մենակ եմ, օգնող չունեմ, աղջիկս ուսանող է, այս օրերին չեմ աշխատում, ինչպե՞ս եմ այդ գումարը տալու։ Ես երբեք այս պետությունից ոչինչ չեմ ուզել, բայց այսօր փաստի առաջ եմ կանգնել ու պետությունից ոչ մի օգնություն չկա»։ Վարձակալության պայմանագիր ունեցող քաղաքացիներին օրենքը որոշ չափով պաշտպանում է նման իրավիճակներից։ Մեզ հետ զրույցում այս մասին հայտնեց քաղաքացիական գործերով փաստաբան Տաթևիկ Միրոյանը։ «Քաղաքացիական օրենսգրքով սահմանվում է, որ եթե անհաղթահարելի ուժի գործոնով պայմանավորված քաղաքացին չի կարողանում վճարել, որևէ տույժ, տուգանք չի սահմանվում։ Օրենքում, սակայն, նշվում է, որ սա չի ազատում վարձակալին պատասխանատվությունից, այսինքն՝ տույժ տուգանքներ չի կարող կիրառվել, պայմանագիրը չի խզվում, և պետք է այդ գումարը հետո վճարվի։ Իրավակիրառ պրակտիկայում մենք պայմանագրերում նշում ենք, որ եթե անհաղթահարելի ուժը տևում է 3 ամսից ավելի, կողմերից յուաքանչյուրը կարող է խզել պայմանագիրը»։ Փաստաբանը, սակայն, ընդգծեց, որ պայմանագիրը պետք է հաստատված լինի նոտարի կողմից, այլապես այն օրենքի ուժ չի կարող ունենալ։ «Պայմանագրերը լինում են տարբեր, կետերը կողմերը բանակցությունների միջոցով են կազմում։ Ու ըստ այդմ՝ եթե պայմանագրով սահմանված է ֆորսմաժորային իրավիճակը, խնդիրը լուծվում է ըստ պայմանագրի։ Եթե սահմանված չէ,  այն բոլոր հարցերը, որոնք չեն կարգավորվում տվյալ պայմանագրով, կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ»։ Գաղտնիք չէ, սակայն, որ այսօր շատ քաղաքացիներ ոչ միայն նոտարի կողմից հաստատված, այլ առհասարակ որևէ պայմանագիր չեն կնքում  բնակարան վարձակալելիս։ Եվ ստեղծված   իրավիճակում նրանք բացարձակ խոցելի են։ Առանց նոտարի հաստատման պայմանագրերը բազմաթիվ են․ ասում է անշարժ գույքի գործակալ Արմեն Բաբայանը։ «Պայմանագրեր կնքում ենք, բայց մեծամասնությունը առանց նոտարի հաստատման է լինում, որովհետև տանտերերն էլ չեն ուզում պայմանագիր կնքել»,- նշեց գործակալը։ Կա՞ն արդյոք դեպքեր, երբ քաղաքացիները չեն կարողանում վճարել վարձավճարը ու ինչպես է խնդիրը լուծվում։ «Դեպքեր կան արդեն, մեծամասնություն չեն, բայց կան, մարդիկ չեն աշխատում։ Տանտերեր կան, մտնում են դրության մեջ, բայց դեպքեր էլ կան, որ գումարը ուզում են։ Մեր կնքած պայմանագրերով արտակարգ դրության վերաբերյալ կետ չկա»,- նշեց գործակալը։ 31-ամյա Հռիփսիմեն հենց այն քաղաքացիներից է, որ պայմանագիր է կնքել՝ առանց նոտարի հաստատման։ Միայնակ մայր է, Երևանի հյուրանոցներից մեկում է աշխատում ու բնակվում էր վարձով, սակայն օրեր առաջ ստիպված է եղել ազատել տունը, քանի որ այս օրերին չի աշխատում ու չի կարողացել վճարել տան վարձը։ «Տանտերն ասաց՝ կամ վարձը տուր, կամ դուրս արի։ Միայն առաջարկեց՝ 20 հազար դրամը հետաձգել, 60 հազարը հիմա տամ, 20-ը՝ հետո։ Խնդրեցի, ասացի, որ դեպոզիտ եմ տվել, գոնե դա հաշվի որպես այս ամսվա վարձ, մինչև աշխատեմ։ Չհամաձայնվեց, այդ դեպոզիտի գումարն էլ մնաց իրեն, դուրս եկա տանից»։ Հռիփսիմեն նշեց, որ տեղյակ է Կառավարության առաջարկած ծրագրից՝ հավանաբար կարող է օգտվել, բայց դրա համար պետք է դիմի ապրիլի 10-ից հետո, իսկ մինչ այդ փաստացի խնդրի առաջ է կանգնել։ Արդյոք կառավարությունը տեղյա՞կ է վարձակալությամբ ապրող քաղաքացիների խնդիրների մասին և ինչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանից։ «Մենք վերջին օրերին օրական 300-400 դիմումից ավելի ենք ստանում, ըստ այդմ՝ չենք կարող ֆիլտրել, որը ինչի վերաբերյալ է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահի դրությամբ ՀՀ կառավարության որոշմամբ կորոնավիրուսի վերացման տնտեսական հետևանքների վերացման որևէ ծրագիր չի վերաբերում վարձավճարներին։ Մենք այս պահին ունենք 5 սոցիալական ծրագիր, որի իրականացումը դրված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վրա, դրանցից որևէ մեկը չի վերաբերում վարձավճարով ապրող քաղաքացիների վարձավճարի փոխհատուցմանը»,- նշեց խոսնակը։ Factor.am-ը խնդրի շուրջ կփորձի պարզաբանումներ ստանալ նաև գերատեսչական այլ մարմիններից։   Անժելա Պողոսան


Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia