Եթե Ռոբերտ Քոչարյանին բան պատահի, դա կլինի պետական մահափորձ. Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան

Այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մտնում ենք մի նոր, աննորմալ քրեական շրջանի մեջ: Այս մասին «5-րդ ալիքի» հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան,  Ֆրանսիայի փաստաբանների պալատի անդամ Սեւակ Թորոսյանը:

«Ֆրանսիայում դատարանները փակել են եւ նիստ չկա, միայն նիստ են գումարում  հրատապ հարցերով, օրինակվ ազատության հետ կապված։ Հիմա գալով Ռոբերտ Քոչարյանի պարագային, ինչ-որ եղել է մինչեւ հիմա կորոնավիրուսի հետ կապ չունի, մենք 1.5 տարի ասում ենք, որ խախտումներ կան: Այս պրոցեսը մոտ երկու տարի ամբողջովին խախտումների պրոցես է, եւ հիմա մի երկրորդ ընթացք  է սկսվել, որն իրապես պետք է ցույց տա, որ քաղաքական խաղը մեկ բան է, քաղաքական վրեժխնդրությունը մեկ բան է, մարդասիրությունը՝ մեկ այլ բան: Այսօր եթե թողնենք 60–ն անց մեկին բանտում այս կորոնավիրուսի պայմաններում, ով առողջական խնդիրներ ունի, կարծում եմ՝ վաղը պետք է խոսենք պետական մահափորձի մասին: Այսինքն եթե որեւէ մեկը մահանա բանտում կորոնավիրուսի պատճառով, իմանալով որ նրա պաշտպանը դիմում է  ներկայացրել, զգուշացրել է դատավորին, եւ նրանք շարունակել են իրենց քաղաքական նպատակը, այստեղ աննորմալ նոր քրեական շրջանի մեջ կմտնենք: Չի կարող կորոնավիրուսը պետական մահափորձի առիթ դառնալ»,-ասաց նա:

Փաստաբանը խոսեց նաև այն մսին, թե ում պետք է ազատ արձակել այս օրերին, ում` ոչ:

«Այսօր պետք է տարբերակենք` ով կարող է դուրս գալ բանտարկված անձանցից, իսկ ով չի կարող: Պետք է զանազանել նախնական կալանքի պարագան եւ պատժի պարագան։ Երկրորդ դեպքը նախնական կալանքի հետ է կապված: Այն կապված է անմեղության կանխավարկածի հետ, այսինքն՝ անձը ուզեք, չուզեք անմեղ է եւ եթե վաղը մեկը մահանա, ով ուզում  է լինի, անընդունելի կլինի, քանի որ նա կարող էր տանը նստել, ո՞ւր պիտի գնա, օդանավ էլ չկա: Ավելի լավ է՝ տանը նստի, քան թե բանտում»,- ասաց  նա:

Փաստաբանը հավելեց, որ եթե առաջիկա օրերին Ռոբերտ Քոչարյանին որեւէ բան պատահի, ինքը միջազգային քրեական դատարան կդիմի. «Ես պատրաստ եմ պետական մահափորձի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանի, Արդարադատության նախարարի և դատավորիի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան, որովհետեւ սա պետական, պաշտոնական մահափորձ կլինի: Եթե որեւէ մեկը Հայաստանում այս առիթն օգտագործի, որպեսզի մարդասպանություն կազմակերպվի, ես անձնապես կդիմեմ բոլոր միջազգային կառույցներին»:

Հայաստանում փետրվարից եղել են կորոնավիրուսի գրանցված դեպքեր, և այդ պայմաններում Փաշինյանը մինչև մարտի կեսերը հանրահավաքներ էր անում. Արսեն Բաբայան Գագիկ Ծառուկյանի մտահոգություններից պետք էր հետևություններ անել, ոչ թե անձնական վիրավորանք հասցնել. Նաիրա Զոհրաբյան «Մի նոր նիկոլի ու նոր քայլականների համար երկիրը ռեսուրսներ չունի». Ստեփան Դանիելյան Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավել վարակակիր․ Փաշինյան Կորոնավիրուսային վիճակագրությունը՝ աշխարհում Հիվանդանոցային համակարգ ունենալը դեռ չի նշանակում առողջապահական համակարգ ունենալ. Դավիթ Գալստյան Արթուր Վանեցյանի կազմակերպչական բարձր ունակությունների ու հմտությունների շնորհիվ ամեն ինչ լավ է լինելու Իշխանությունը սպանեց քաղաքացիներին․ գրանցվեցին առաջին 3 զոհերը. Անդրանիկ Թեւանյան Քաղաքականությունը պետք է մաքրել աներձագերից Որքա՞ն թեստ է արվել 766 նոր դեպք, մահացել է 10 պացիենտ «Ինչու՞ եք այդքան վախեցել ընդդիմությունից ու իրար հերթ չտալով փորձում եք ձեր սիրելի ձեռագրով` ստերով ու զրպարտություններով պաշտպանվել». Արսեն Բաբայան Գագիկ Ծառուկյանը պատրաստ է կուտակված հարցերը քննարկել բոլոր կարող ուժերի և երկրի ապագայով մտահոգ անհատների հետ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6,6 միլիոնը․ ԱՀԿ Այսօրվա դրությամբ ունենք շուրջ 200 քաղաքացի, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին. Վահե Էնֆիաջյան Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը. Միքայել Մինասյան /տեսանյութ/ Կառավարության հրաժարականի պահանջները. խաղաքարտերը բացվում են Արա Վարդանյանն սկսում է «unfollowNikol» արշավը Հիմնանորոգվում է Երևանից դեպի Ստեփանակերտ ճանապարհի ամենավտանգավոր հատվածը. Գեղարքունիքի մարզպետ «Ամերիկյան ոստիկանությունը վախ է ներշնչում մարդկանց»․ Մոնսոն
website by Sargssyan