Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում ներդրումների ներգրավման պիլոտային ծրագրի տարբերակներ ներկայացնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքների շուրջ: Քննարկումը ծավալվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը միտված քայլերի համատեքստում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության լրատվական ծառայությունից։

Քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի կողմից ներդրումների ներգրավման և խթանման հնարավորությունները: ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է արդյունաբերության, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության ոլորտներում ներդրումային ծրագրերի առաջարկներ՝ պետություն-մասնավոր (PPP) համագործակցության մեխանիզմի կիրառմամբ: Նա անդրադարձել է նաև ANIF-ի գործունեության ռազմավարությանը, նպատակներին և ներդրումային ծրագրերի կառավարման գործիքակազմին, առկա կարողություններին:

Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում քննարկվել են  պետություն-մասնավոր գործընկերության սկզբունքի ներքո ծրագրերի իրականացման ընթացակարգերին, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակին, կիրառելի չափանիշներին, ռիսկերի գնահատման և կառավարման գործիքներին  առնչվող հարցեր:

«Կառավարությունը նախատեսում է իր գործիքակազմով խթանել ինչպես նոր ներդրումների ներգրավումը, այնպես էլ առկա ներդրումային ծրագրերի ընդլայնումը և դրանով իսկ ապահովել տնտեսության զարգացումը», - ամփոփելով քննարկումը՝ նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ գույքագրել պետական այն ակտիվները, որտեղ կառավարման արդյունավետության բարձրացման խնդիր կա, նշել ոլորտները, որտեղ ներդրումների ներգրավման հեռանկարներ կան, և սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ պիլոտային ծրագրի տարբերակներ՝ հնարավոր արդյունքների և ռիսկերի գնահատմամբ:

Կառավարության հակավիրուսային ստրատեգիան է. թող բոլորը վարակվեն, ով կենդանի կմնա կմնա. Հրանտ Բագրատյան Հայաստանում փետրվարից եղել են կորոնավիրուսի գրանցված դեպքեր, և այդ պայմաններում Փաշինյանը մինչև մարտի կեսերը հանրահավաքներ էր անում. Արսեն Բաբայան Գագիկ Ծառուկյանի մտահոգություններից պետք էր հետևություններ անել, ոչ թե անձնական վիրավորանք հասցնել. Նաիրա Զոհրաբյան «Մի նոր նիկոլի ու նոր քայլականների համար երկիրը ռեսուրսներ չունի». Ստեփան Դանիելյան Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավել վարակակիր․ Փաշինյան Կորոնավիրուսային վիճակագրությունը՝ աշխարհում Հիվանդանոցային համակարգ ունենալը դեռ չի նշանակում առողջապահական համակարգ ունենալ. Դավիթ Գալստյան Արթուր Վանեցյանի կազմակերպչական բարձր ունակությունների ու հմտությունների շնորհիվ ամեն ինչ լավ է լինելու Իշխանությունը սպանեց քաղաքացիներին․ գրանցվեցին առաջին 3 զոհերը. Անդրանիկ Թեւանյան Քաղաքականությունը պետք է մաքրել աներձագերից Որքա՞ն թեստ է արվել 766 նոր դեպք, մահացել է 10 պացիենտ «Ինչու՞ եք այդքան վախեցել ընդդիմությունից ու իրար հերթ չտալով փորձում եք ձեր սիրելի ձեռագրով` ստերով ու զրպարտություններով պաշտպանվել». Արսեն Բաբայան Գագիկ Ծառուկյանը պատրաստ է կուտակված հարցերը քննարկել բոլոր կարող ուժերի և երկրի ապագայով մտահոգ անհատների հետ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6,6 միլիոնը․ ԱՀԿ Այսօրվա դրությամբ ունենք շուրջ 200 քաղաքացի, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին. Վահե Էնֆիաջյան Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը. Միքայել Մինասյան /տեսանյութ/ Կառավարության հրաժարականի պահանջները. խաղաքարտերը բացվում են Արա Վարդանյանն սկսում է «unfollowNikol» արշավը Հիմնանորոգվում է Երևանից դեպի Ստեփանակերտ ճանապարհի ամենավտանգավոր հատվածը. Գեղարքունիքի մարզպետ
website by Sargssyan