«Փրկություն» տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը

Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։

«Եթե ծրագիրը իմ մոտից միացած է, ինչպիսի աղմուկ էլ լինի, միայն իմ զրուցակցի մոտ իմ ձայնն է լսվում։ Մարտին ներբեռնումները շատացել են 10 անգամ, պատճառն այն է, որ տնից աշխատողների թիվն է դարձել մի քանի հարյոր միլիոն՝ համեմատած փետրվարի հետ։ Հավելվածը շատ օգտակար է, քանի որ ունի նաեւ ֆունկցիա, որով եթե իմ զրուցակցի մոտ աղմուկ է, ես ունենալով krisp,կարող եմ աղմուկը անջատել իմ մոտից եւ միայն իր ձայնը լսել»,- NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը:

krisp-ը 10 հազար նոր ներբեռնում էլ ունեցել է Հայաստանում այն բանից հետո, երբ արտակարգ դրությամբ պայմանավորված՝  ընկերության հիմնադիրները որոշել են այն 6 ամսով անվճար դարձնել Հայաստանցիների համար։

Արտավազդ Մինասյանը ընկերոջ հետ հավելվածը ստեղծել է 3 ու կես տարի առաջ։

«Ընկերներիցս մեկի հետ առավոտ շուտ սուրճ էինք խմում, աղմուկի հեռացման տեխնոլոգիա ստեղծելու միտքը տվեց, սկսեցի դրա վրա աշխատել, շուտով ինքն էլ միացավ ու 2017թ․ հոկտեմբերին ստեղծեցինք ընկերությունը, հիմա հարյուր հազարավոր օգտագործողներ ունենք ամբողջ աշխարհից՝ հիմնականում ԱՄՆ-ից ու Եվրոպայից»,- նշեց Արտավազդը։

Հավելվածն օգտագործում են հարյուրավոր խոշոր ընկերություններ, այն 2018թ․ լավագույնն է ճանաչվել  միջազգային մրցույցներից մեկում։ Krisp-ի թիմը երկու հոգանոցից դարձել է 50 հոգանոց, որոնց մի մասն էլ արտերկրից ընկերությանը միացածներն են։ Այս պահին հիմնադիրներն աշխատում են ԱՄՆ-ի բջջային երկրորդ ամենամեծ օպերատորի հետ ներդրումային ծրագրի ավարտի վրա։

Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կլինեն Ձա­խո­ղումն ակն­հայտ է. ան­հա­ջո­ղու­թյան հե­տև­ան­քով տնտե­սա­կան ավե­լի բարդ փու­լում ենք հայտն­վում. «Փաստ» «Ժողովուրդ». Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել. ինչու են լարվել նախարարի հետ հարաբերությունները «Սա մոտեցում չէ, իրական պայքար չէ, այլ պայքարի իմիտացիա». «Փաստ» Փնտրվում են «սրտի» դատավորներ. «Փաստ» Ավե­լի վտան­գա­վոր է, երբ իշ­խա­նու­թյունն սկսում է հա­վա­տալ իր իսկ ձև­ա­վո­րած այս կամ այն մի­ֆին. «Փաստ» Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը. ԿԳՄՍ նախարար Մարմաշենում ֆուտբոլ խաղալիս երիտասարդ է մահացել․ Aravot.am Մայրը խեղդել է իր 9-ամյա աուտիկ որդուն ջրատար խողովակի մեջ (տեսանյութ) Ինքնաձիգներ, գնդացիր, ատրճանակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել (տեսանյութ) YouTube-ն ավտոմատ կերպով հեռացնում է Չինաստանի իշխանություններին քննադատող մեկնաբանությունները․ Verge USArmenia TV-ի նկարահանած նոր, բայց արդեն սիրված հեռուստասերիալը հասանելի է նաև YouTube-ում Ազգային, բայց ոչ կոնսերվատիվ. Արթուր Վանեցյանի քաղաքական վեկտորը Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին (տեասնյութ) Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսային վարակի երեք դեպք․ Ռիա Նովոստի Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով շարունակվում են բոլոր ծրագրերը Արտառոց դեպք՝ Արարատի մարզում. քրոջ նշանը հետ տալու պատճառով եղբայրը դանակահարել է ապագա փեսային Հայկ Մարտիրոսյանը նշանակվել է նախագահի խորհրդական 2020-ի ընթացքում սպանության, անձի անհայտ կորելու դեպքով քրգործերի 97,3%-ը բացահայտվել է
website by Sargssyan