Yerevan, 29.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Պետությունն ունի պարտավորություններ, այդ թվում՝ մարդկանց առողջությունը պահպանելու. Երվանդ Վարոսյան

Politics

Այն անձանց, ովքեր հատկապես բավականին տեւական ժամանակ են նախնական կալանքի տակ գտնվել, եւ հնարավոր է նրանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառել, նրանց կողմից քննությանը միջամտելու, քննությունից թաքնվելու վտանգի մասին ենթադրությունները հիմնված չեն կոնկրետ փաստերի վրա, այս պարագաներում ես կարծում եմ, որ պետք է որոշակի վերանայումներ տեղի ունենան։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով նրան, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում տարբեր երկրների պրակտիկայում արդեն սկսել են էական քայլեր ձեռնարկել կալանքի ներքո գտնվող անձանց, նաև դատապարտված անձանց առանձին խմբերի ազատ արձակելու ուղղությամբ, իսկ մեր երկրում ընդհանուր քաղաքականություն այս ուղղությամբ չի իրականացվում։ 

«Ես կարծում եմ, որ փորձեր կան այդ խնդիրը կարգավորելու, բայց փորձերը լոկալ են եւ կոնկրետ մի քանի դատավորով են սահմանափակվում։ Այսօր կա նման գործընթաց, մի քանի դատավորների անուններ են հնչում, որոնք որոշումներ են կայացնում, բայց ես կարծում եմ, որ, իհարկե, ավելի լայն ծավալներ սա պետք է ընդգրկի։ Բայց, ցավոք սրտի, Հայաստանում մենք ունենք նաեւ հակառակի վտանգը, որ թացը չորի հետ խառնելու խնդիր կարող է առաջանալ եւ հանկարծ ազատության մեջ հայտնվեն նաեւ «Ալավերդցի Վահագի» տիպի մարդիկ, որոնք որեւէ պարագայում ազատության մեջ գտնվելու իրավունք չունեն։ Մարդիկ, որոնք թե՛ նախաքննության ժամանակ, թե՛ դատական քննության ժամանակ ուղղակի ազդեցություն են ունեցել դատաքննության մասնակիցների վրա, ցուցմունքներ են թելադրել, պարտադրել են, որպեսզի դատավարության մասնակիցներն այս կամ այն ցուցմունքից հրաժարվեն եւ այլն։ Կարծում եմ, որ մենք պիտի լուծում տանք խնդրին, բայց այդ լուծումը չպիտի լինի նմանատիպ անձանց ազատություն ապահովելու գնով»,– ասաց նա։ 

Նրա խոսքով՝ պետությունն ունի պարտավորություններ, այդ թվում՝ մարդկանց առողջությունը պահպանելու։

«Երբ անձը գտնվում է անազատության մեջ պահելու վայրում, նրա առողջության համար պատասխանատուն դառնում է պետությունը։ Ուրեմն առաջինը պետությունը պետք է ձեռնարկի համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ, որպիսի անազատության մեջ գտնող անձանց առողջությունը չվտանգվի։ Եվ բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր է վերանայել անձանց խափանման միջոցը, այն պետք է վերանայվի եւ նրանց պետք է ազատ արձակեն։ Եթե չկան նրանց կողմից քննությանը խոչընդոտելու մասին ակնհայտ աղաղակող փաստեր, եթե նրանց հիմնավոր կերպով չի վերագրվում առանձնապես ծանր հանցագործության կատարում՝ այն էլ բռնության զուգորդմամբ, այս պարագաներում ես կարծում եմ, որ յուրաքանչյուրի դեպքում վերանայումը տեղին է»։ 

Հարցին, թե ինչ հիմքով, այնուամենայնիվ, դատարանն ազատ արձակեց Վահագն Աբգարյանին («Ալավերդցի Վահագին»), փաստաբանը պատասխանեց. «Դեռ որոշումը չենք ստացել, որպեսզի ծանոթանանք, բայց առկա փաստերի պարագայում դատարանը չի կարող պատճառաբանված որոշում կայացնել։ Դատարանի որեւէ պատճառաբանություն չի կարող ընդունելի լինել։ Այն որ նախաքննության ժամանակ Վահագն Աբգարյանը միջամտել էր քրեական գործին, վկաների էր սովորեցրել, համակարգել էր նախաքննությունը՝ նաեւ նյութապես շահագրգռելով նախաքննական մարմնին, դա փաստ է, եւ մենք դա գիտեինք, բայց այս միջնորդության քննարկման ժամանակ դատախազը, առարկություն ներկայացնելով գրավի միջնորդության դեմ, ներկացրեց նաեւ դատարանում հարցաքննված եւ իր նախաքննական ցուցմունքներից հրաժարված վկայի նոր ցուցմունքները այն մասին, թե ինչպես են նրան անցած տարի աշնանը գտել Ռուսաստանում, տարբեր քաղաքներում հանդիպումներ կազմակերպել իր հետ։ Այդ անձը տվել էր անձանց անուններ, ովքեր իրեն «մշակել» են, ովքեր մասնակցել են այդ պրոցեսին, ներկայացրել է հեռախոսահամարներ, ինչպես են իր հետ կապվել, ոնց են համոզել, ոնց են հասցրել Հայաստան, բերել դատարան, որպեսզի նա նախաքննական ցուցմունքներից հրաժարվի։ Այս աղաղակող փաստի պայմաններում անձի նկատմամբ գրավ կիրառելը թույլատրելի չէ որեւէ պարագայում։ Ավելին, եթե Վահագն Աբգարյանը առանձնապես ծանր հանցագործության մեջ՝ անձի սպանություն պատվիրելու մեջ, կաշառք տալու մեջ, ապօրինի զենք պահելու մեջ մեղադրվող անձը, ով նման կերպ խոչընդոտում է քննությանը նաեւ դատարանում, հայտնվում է ազատության մեջ, ապա ոչ միայն Հայաստանում, այլ տարածաշրջանի որեւէ երկրում որեւէ մի կալանավոր չպետք է լինի կալանավայրերում։ Իսկ դա աբսուրդ է եւ բնականաբար, նման բան լինել չի կարող։ Այն դեպքերում, երբ հիմքերը նման են այս գործին եւ ակնհայտ է խոչընդոտելը ամբաստանյալի կողմի,եւ առավել եւս, երբ վերագրվում է նման հանցագործություն, նման պարագայում գրավի մասին խոսելն ավելորդ է։ Ես կարծում եմ, որ Լոռու մարզի դատավորի կողմից կայացված այդ ապօրինի որոշումը նաեւ իր բացասական հետեւանքն է ունենալու այլ կալանավորների դեպքում։ Նման որոշման դեպքում այլ դատավորները շատ ավելի զգույշ են լինելու այն անձանց նկատմամբ որոշումներ կայացնելիս, ում նկատմամբ իրոք կարելի էր այլընտրանքային խափանման միջոց կիրառել»։

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia