Ընդդեմ կորոնավիրուսի. Արցախի բանակի բուժծառայությանն են փոխանցվել ախտահանիչ մեքենայացված սարքավորումներ (ֆոտո)
PoliticsՊաշտպանության բանակում նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ հակամաճարակային միջոցառումները շարունակվում են՝ իրենց մեջ ընդգրկելով նաև տարբեր հասարակական կազմակերպությունների աջակցությունը: Այս մասին հայտնում են ՊԲ-ից։
Այդ համատեքստում ապրիլի 5-ին «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Առողջ Արցախ» ծրագրի շրջանակում բանակի բուժծառայությանն են փոխանցվել ախտահանիչ մեքենայացված սարքավորումներ:
Նույն օրը ՊԲ կենտրոնական զինվորական հոսպիտալում բանակի բուժծառայության և «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ փորձարկվել է սարքավորումների աշխատանքը, որի ընթացքում իրականացվել են կանխարգելիչ ախտահանիչ միջոցառումներ: