Ադրբեջանցին Հայաստանում սպանել է Կոտայքի մարզի իր հարեւանին. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքի բնակչի սպանության դեպքի միշարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Ադրբեջանի Հանրապետությունում ծնված, ազգությամբ ազերի, սակայն վերջին 25 տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակվող, ՀՀ քաղաքացի 41-ամյա տղամարդ է՝ տուժողի վաղեմի ծանոթը եւ հարեւանը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին` ժամը 22:30-ի սահմաններում, 41-ամյա տղամարդն իր հարեւանի տանն ընթրել եւ ոգելից խմիչք է օգտագործել նրա հետ, որից հետո նրանց միջեւ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ վերջիններս քաքշել ու հարվածել են միմյանց: Այնուհետեւ Ադրբեջանի քաղաքացին, բռունցքով հարվածելով հարեւանի դեմքին, գետնին է տապալել նրան, ապա, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, բռունցքով շարունակել հարվածներ հասցնել նրա գլխին եւ մարմնի այլ հատվածներին, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Սևանը փակ կմնա մինչև հունիսի 10-ը. Պարետի նոր որոշումը Արցախում զինվորական «Ուրալ» է շրջվել․ 1 զինվոր մահացել է, 4-ը՝ վնասվածքներ ստացել «Հանրաքվեի մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց Կենտրոնական բանկի նախագահը միջոցներ է ձեռնարկում, որ բանկերը հավելյալ աշխատակազմ ներգրավեն. Մարուքյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն, այդ ամենը մեկ անձ է ղեկավարում և պատասխանատուն էլ մեկ անձ է. Երվանդ Վարոսյան Չկա ոլորտ, որտեղ մենք ձախողում չունեցանք․ սա շատ վատ իմիջ է ՀՀ-ի համար․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Հրանտ Բագրատյանը՝ օրեր առաջ իր կողմից արված աղմուկ բարձրացրած հայտարարության մասին Փաշինյանն ամենազավեշտալի և աներես կռուտիտներով մշտապես կգտնի այլ մեղավորների, տվյալ դեպքում՝ ձեզ. Աշոտյան Արթուր Վանեցյանը պատրաստ է ամեն ինչ անել՝ ժողովրդին իրական խնդիրների լուծման շուրջ համախմբելու համար Սոսկ հյատարարությունների կամ կրկնօրինակելու մակարդակով համագործակցությունն այլևս արդիական չէ. Մետաքսե Հակոբյան Փաշինյանը դարձել է ծաղրի առարկա. Միհրան Հակոբյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը հունիսի 15-ին նիստ կանցկացնի տեսակոնֆերանսի ռեժիմով Պաշտոնանկությունների շարք՝ Արցախում Գագիկ Ծառուկյանը շարունակում է վայելել ժողովրդական գործչի համբավը 18-20 հազար ասիմպտոմների հետքերով «Մեյմանդարի» շուկան փակված է. գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել. կան ձերբակալվածներ. Նիկոլ Փաշինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒՆԻՍԻ). Տե­ղա­հան­վել է Խան­ձա­ձո­րի բնակ­չու­թյու­նը, հայ քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րը մի­ա­վո­րել են իրենց ուժերն ընդ­դեմ թուրք խու­ժա­նի Պետք է սպեցնազը հանեմ ու ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանե՞մ. Նիկոլ Փաշինյան Ինչ­պե՞ս բարձ­րաց­նել դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը սննդի մի­ջո­ցով. իմու­նի­տետն ու Covid-19-ը. «Փաստ»
website by Sargssyan