Հրավիրում են նաև նրանց, որոնց կարծիքը շրջանցել են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն առաջիկայում պատրաստվում են ձևավորել տնտեսագետներից ու սոցիոլոգներից կազմված մի հանձնախումբ, որը կուսումնասիրի, կհաշվարկի ու հստակ գնահատականներ կներկայացնի, թե ինչ վնասներ է հասցրել ստեղծված իրավիճակը ՀՀ տնտեսությանը։

Կառավարությունում օրերս տեղի ունեցած մի քննարկման ժամանակ կոնկրետ ֆիքսվել է, որ տնտեսության վերականգնման հնարավորությունները հասկանալու համար անհրաժեշտ է, որ լիարժեք գնահատվեն այն կորուստներն ու հետևանքները, որ պանդեմիան կթողնի մեր տնտեսական համակարգի, ինչպես նաև դրան առնչվող սոցիալական ոլորտի վրա։ Տնտեսագետների կարծիքով, այս իրավիճակը միանշանակ ազդում է տնտեսության վրա գրեթե բոլոր ուղղություններով և իր բացասական հետևանքներն է բերում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին տնտեսական հարաբերությունների առումով: 

Ըստ էության, ՀՀ-ն ներկայումս ունի արտաքին բացասական էֆեկտներ, որոնք կապված են փաստացի այնպիսի ոլորտների հետ, որոնք ՀՀ տնտեսության ողնաշարն են. դրանցից զբոսաշրջությունը ներկայումս կաթվածահար վիճակում է, իսկ արտաքին առևտուրը, որը նույնպես շատ առանցքային է մեզ համար՝ հատկապես գյուղմթերքի արտահանման ուղղությամբ, դարձյալ գտնվում է լուրջ վտանգի առաջ:

Ի դեպ, երեկ մեզ տեղեկություններ հասան, որ այս օրերին կառավարություն են հրավիրել մի քանի ոլորտների մասնագետների, նույնիսկ նրանց, որոնք աչքի են ընկնում իշխանությունների հանդեպ սուր քննադատություններով, և որոնց կարծիքը անցած երկու տարիներին իշխանությունները հետևողականորեն շրջանցել են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հրազդանի 36-ամյա բնակիչը դանակահարել է 27-ամյա երիտասարդին (տեսանյութ) Մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կյանքը թանկ է, վրացական հրաշքը հայկականացնելու ժամանակ կա Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Հաղորդավարն ուղիղ եթերում հայտարարեց. Հ1-ում կորոնավիրուսով վարակման դեպք կա Զիդանը խախտել է ինքնամեկուսացման կանոնները՝ հեռանալով Մադրիդից․ Sport.es Էլեկտրալարերի վթարի պատճառով Դիլիջանի թունելը կիսով չափ լուսավորված չէ. ՏԿԵՆ Հուշագիրը ստորագրվեց․ Բաբայանը կնշանակվի՞ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Կորոնավիրուսը բացահայտեց, որ մեր իշխանությունը ունակ չէ որոշումներ կայացնել. Արմեն Աշոտյան «Սա դերասանություն է. Հայաստանում ոչ մի մարդ չի մահացել կորոնավիրուսից». Տեր Սահակ քահանան փաստեր է ներկայացնում (տեսանյութ) «Եթե չեն դիահերձում, ինչպես են պարզում, թե կոնկրետ ինչից է մահացել մարդը» «Հեղափոխակարգ խորամանկ , բայց պրիմիտիվ աղվեսների» վերնախավը նախընտրեց պոպուլիզմը, որը համեմվեց քարոզչական, քաղաքական և ֆինանսական համադրություններով, խորամանկությամբ և ստերի մեծ չափաբաժնով․ Վլադիմիր Մարտիրոսյան Ժամանակին բավականին մենաշնորհային էր բանանի շուկան․ ի՞նչ պատկեր է այսօր․ Ալեքսեյ Սանդիկով (տեսանյութ) «Չե՞ք ամաչում». վրացի պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին Ծեծկռտուք Երեւանում՝ ՃՈ աշխատակիցների եւ քաղաքացիների միջեւ. կան բերման ենթարկվածներ, 1 անձ ձերբակալվել է. 168.am Սթափվե՛ք, մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը. Վլադիմիր Գասպարյան Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ Վառ երևակայություն է պետք հասկանալու համար, թե ոնց է դիմակի գինը հասնում 220 դրամի․ Արարատ Միրզոյան (տեսանյութ) ԱԱԾ տնօրենն ազատման դիմում չի գրել․ ԱԱԾ-ն ու վարչապետի խոսնակը հերքում են Նոր ռեկորդ. Մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 452 մարդ. կա 6 մահ, ապաքինվել է 81-ը
website by Sargssyan