Արհեստական թարթիչներ. ո՞ւմ են պարտական կանայք այս նորարարության համար

Ներկայումս արհեստական թարթիչների օգտագործումը տարածված է: Սակայն երևի քիչ մարդիկ գիտեն, որ այդ նորարարության առաջացման համար մարդիկ պարտական են կինոյին: 20-րդ դարի դիմահարդարման մեծագույն վարպետ Մաքս Ֆակտորը, որի պատվին էլ նրա անվամբ է կոչվել հանրահայտ կոսմետիկական ապրանքանիշը, առաջինն է, որ փորձել է 1920-ական թվականներին արհեստական թարթիչներ ստեղծել դերասանուհի Ֆիլիս Հեյլիի համար: 

Արտիստուհին խաղում էր Ռոքսիի դերը հանրահայտ «Չիկագո» մյուզիքլում, իսկ Մաքսը մյուզիքլի դերասանների գլխավոր դիմահարդարն էր: Հատուկ գլխավոր դերասանուհու համար էլ Մաքս Ֆակտորն ստեղծել է աշխարհում առաջին արհեստական թարթիչները: 

Դրանց շնորհիվ Ռոքսիի աչքերը գերել են իրենց արտահայտչությամբ, խորությամբ և գրավել միլիոնավոր հեռուստադիտողների ուշադրությունը: Իհարկե, այդ առաջին թարթիչները ունեցել են մի շարք թերություններ: Դրանք հիանալի տեսք են ունեցել էկրանին, բայց առօրյա կյանքում լրիվ անբնական են երևացել: 

Բացի դա, դրանք երկար ժամանակ չէր կարելի կրել, իսկ ստեղծման արժեքն էլ այնքան թանկ է եղել, որ միայն կինոյի աստղերն ու շատ հարուստ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ ունենալ դրանցից: 

Մաքս Ֆակտորը թարթիչների աճեցման համար օգտագործել է բախրամ նյութը: Նախ այն սոսնձել է թելին, այնուհետև՝ ուղղակի թարթիչներին: 

Այնուամենայնիվ, չնայած այս բոլոր թերություններին, Մաքսի հայտնագործությունը կարևոր նորարարություն էր դիմահարդարման ոլորտում: Ժամանակի ընթացքում բարելավվել է թարթիչների ստեղծման տեխնոլոգիան, և 1950-ական թվականներին նվազել է դրանց գինը: Թարթիչները սկսել են ստանալ ավելի բնական տեսք, սակայն, այդուամենայնիվ, դրանցից օգտվել են հիմնականում կինոյի աստղերը : 

2000-ականների սկզբին Ճապոնիայում փորձարկվել է թարթիչների ստեղծման նոր տեխնոլոգիա, որի շնորհիվ դրանք ավելի բնական տեսք են ստացել: Արհեստական թարթիչը հավաքվել է մեկ խրձում ապա կպցվել կոպին ժելեով. սա, այսպես կոչված, խրձային աճեցումն է: Ճապոնիայում դրա վրա կանգ չեն առել, և մի քանի տարի անց ներդրվել է բոլորովին նոր, հեղափոխական տեխնոլոգիա, որը ենթադրում էր թարթիչների անհատական աճեցում: 

Դրա համար օգտագործվել են հատուկ մշակված թարթիչներ, որոնք բնական թարթիչների գրեթե բացարձակ պատճեններն են: Դրանց պատրաստման համար օգտագործվել են կզաքիսի և սամույրի մազերին շատ նման նյութ: Այն ստեղծելիս հաշվի է առնվել նույնիսկ այն փաստը, որ բնական թարթիչն ավելի հաստ է հիմքի մոտ և բարակ ծայրին: Այդ անհատական ստեղծված արհեստական թարթիչները կցվում են վերին կոպի հիմքին հատուկ սոսինձի օգնությամբ: 

Նման կերպ գրեթե անհնար է տարբերակել արհեստական թարթիչները բնականից: Ներկայումս արհեստական թարթիչների արտադրության առաջատարներից մեկը ճապոնական «ShuUemura» ընկերությունն է:

 2008 թվականին նա ներկայացրել է արհեստական թարթիչների նոր շարք՝ կանանց տալով գույների և ձևերի հսկայական ընտրություն: Բացի դա, ընկերությունը կազմակերպում է թարթիչների երկարեցման վարպետության դասեր, որոնց շնորհիվ յուրաքանչյուր կին կարող է ստեղծել իր սեփական տեսքը առանց մասնագետների օգնության:

 

Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կլինեն Ձա­խո­ղումն ակն­հայտ է. ան­հա­ջո­ղու­թյան հե­տև­ան­քով տնտե­սա­կան ավե­լի բարդ փու­լում ենք հայտն­վում. «Փաստ» «Ժողովուրդ». Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել. ինչու են լարվել նախարարի հետ հարաբերությունները «Սա մոտեցում չէ, իրական պայքար չէ, այլ պայքարի իմիտացիա». «Փաստ» Փնտրվում են «սրտի» դատավորներ. «Փաստ» Ավե­լի վտան­գա­վոր է, երբ իշ­խա­նու­թյունն սկսում է հա­վա­տալ իր իսկ ձև­ա­վո­րած այս կամ այն մի­ֆին. «Փաստ» Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը. ԿԳՄՍ նախարար Մարմաշենում ֆուտբոլ խաղալիս երիտասարդ է մահացել․ Aravot.am Մայրը խեղդել է իր 9-ամյա աուտիկ որդուն ջրատար խողովակի մեջ (տեսանյութ) Ինքնաձիգներ, գնդացիր, ատրճանակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել (տեսանյութ) YouTube-ն ավտոմատ կերպով հեռացնում է Չինաստանի իշխանություններին քննադատող մեկնաբանությունները․ Verge USArmenia TV-ի նկարահանած նոր, բայց արդեն սիրված հեռուստասերիալը հասանելի է նաև YouTube-ում Ազգային, բայց ոչ կոնսերվատիվ. Արթուր Վանեցյանի քաղաքական վեկտորը Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին (տեասնյութ) Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսային վարակի երեք դեպք․ Ռիա Նովոստի Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով շարունակվում են բոլոր ծրագրերը Արտառոց դեպք՝ Արարատի մարզում. քրոջ նշանը հետ տալու պատճառով եղբայրը դանակահարել է ապագա փեսային Հայկ Մարտիրոսյանը նշանակվել է նախագահի խորհրդական 2020-ի ընթացքում սպանության, անձի անհայտ կորելու դեպքով քրգործերի 97,3%-ը բացահայտվել է
website by Sargssyan