Նոր մանրամասներ՝ Երեւանում հնչած կրակոցներից. ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը եւ թե ինչ մեքենայով է փախել

Ոստիկանները պարզել են ապրիլի 6-ին Շենգավիթ վարչական շրջանում՝ Եղբայրության փողոցում, նույն փողոցի բնակիչ՝ 35-ամյա Ռոդոլֆ Մելոյանի վրա կրակոցներ արձակած անձի, ինչպես նաեւ նրա հետ գտնվող քաղաքացու ինքնությունը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են նաեւ, որ նրանք դեպքի վայրից դիմել են փախուստի Mercedes մակնիշի ավտոմեքենայով։ Կասկածյալներն են Երեւանի բնակիչ՝ 35-ամյա Գագիկ Հ-ն եւ վերջինիս հետ գտնվող Երեւանի բնակիչ՝ 41-ամյա Համբարձում Ա-ն։

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց, ատրճանակը եւ Mercedes մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 6-ին կրակոցներ էին հնչել Երեւանում: Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով անհայտ քաղաքացու կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին ատրճանակից կրակված 9 պարկուճ եւ 2 գնդակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու վրա կրակել էին ատրճանակից:

 

 

Իշխանությունն «անմեղ» է, եթե նույնիսկ մեկ օրում 700 դեպք է արձանագրվում Արայիկ Հարությունյանը Արցախի գլխավոր դատախազի պաշտոնի համար թեկնածու ունի Կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ ՀԾԿՀ կողմից ներկայացված հաշվարկը վկայում է, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ ապահովել գազի ցածր սակագին. Վահե Դավթյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈՒՆԻՍԻ). Բողոքի ակցիա՝ ընդդեմ օտարալեզու դպրոցների վերաբացման, ճանապարհի փակում, հանրահավաք մայրաքաղաքում Նոր ռեկորդ. մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների 697 դեպք. Կա 15 մահ, որից 9-ը այլ հիվանդությունից Կա Սևանա լիճը կորցնելու վտանգ, բայց կանխմանն ուղղված գործողությունները դանդաղում են. «Փաստ» «Անկախության տարիներին ավելի համախմբված էինք, հիմա հակառակը՝ կղզիացել ենք». «Փաստ» Հասարակ մահկանացուները տուգանվում են, իսկ արտոնյալներն իրենց ռեստորաններում հանգիստ հարսանիքներ են անում. 168.am «Խաղացողների» բովանդակությունը փոխվեց. մրցակցություն ու դեմպինգ՝ ներքին տուրիզմի ոլորտում . «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված քայլերը ժամանակավրեպ. «Փաստ» Այսօրվանից բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է. Պարետի նոր որոշումը Մինչև ո՞ւր կհասնի Հայաստանի ավիացիոն ֆիասկոն. «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում «Եթե անգամ համաճարակով պայմանավորված խնդիրները չլինեին, ներկայիս իշխանությունն այս իրավիճակին էր հասնելու». «Փաստ» Իշխանության հեղինակությունն ու նրա նկատմամբ վստահությունը գահավիժում են հենց իշխանության մեղքով․ Ժիրայր Սեֆիլյան Հնարավոր են նաև ծայրահեղ միջոցներ. «Փաստ» Կունենա՞նք ազգային գաղափարախոսության հայեցակարգ. «Փաստ» Ե՞րբ է հասարակությունը գիտակից ու պատասխանատու. «Փաստ» Հունաստանը կվճարի հիվանդ զբոսաշրջիկների ծախսերը
website by Sargssyan