Ծառուկյանը ճիշտ էր ասում, որ մարտի 3-ից պետք էր կարանտին սահմանել ու մարդկանց մեկուսացնել, իսկ ինշխանությունն էդ ժամանակ ասում էր <<կորոնավիրուսն ում շունն է>>

Artur Hovhannisyan-ը գրում է

Չէի հավատում, որ ուշացել ենք, քանի դեռ վարչապետն իր բերանով չասեց։ Եվ այնքան հեշտությամբ, որ տպավորություն է, թե գնացքից ենք ուշացել, ոչ թե՝ համաճարակի կանխարգելումից։ Պատկերացնում եք, հիմա մենք կարող էինք Կորոնավիրուսի պատճառով ոչ մի զոհ չունենալ, եթե առաջին օրվանից հենց օդանավկայանում մարդկանց թեսթավորեին և մեկուսացնեին:
Հիմա համոզվում եմ, որ Ծառուկյանը ճիշտ էր ասում, որ մարտի 3-ից պետք էր կարանտին սահմանել ու մարդկանց մեկուսացնել, իսկ ինշխանությունն էդ ժամանակ ասում էր ՙՙկորոնավիրուսն ում շունն է՚՚ :

Նոր էլ աչքովս ընկավ ԲՀԿ-ի հայտարարությունը, ու առաջին կետով հենց նշված է, որ հրատապ կարգով հանրապետության բոլոր սահմանային կետերում և օդանավակայաններում պետք է գործեն արագ թեստավորման համակարգեր, որի հետևանքով այն անձինք, ում թեստի արդյունքները կլինեն դրական, օպերատիվ կերպով կմեկուսացվեն։ Հիմա ես չեմ նայում, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր է, ես տեսնում եմ, որ իրենց առաջարկների գոնե 10 տոկոսը չի իրականացվել, իսկ հետևանքները ամեն օր քաղում ենք: Ավելին ասեմ՝ անգամ գումարով այսօր հնարավորություն չունենք թեստ հանձնելու: Մինչդեռ աշխարհի մի շարք երկրներում պլանավորվում է ամբողջ բնակչությանը թեստավորել: Բայց որպեսզի վեհ գաղափարներից չխոսենք գոնե կարելի էր ժամանակին լսել Ծառուկյանին ու մի քանի օր ծանրաբեռնված աշխատել: Ցավում եմ, որ բոլորս լուրջ չէինք վերաբերվում, և ավելի եմ ցավում, երբ վարչապետն է ասում, որ ուշացել ենք:

ԲՀԿ-ի հայտարարության մեջ նաև նշված է, որ Հանրապետության բոլոր հիմնական բժշկական կենտրոններում և պոլիկլինիկաներում պետք է արագ գործարկվեն թեստավորման կետեր։ Իսկապես համաձայն եմ, սա է համավարակի տարածումը կանխարգելելու հիմնական ճանապարհը։ Հասկացանք, որ առաջին հերթին իշխանությունն է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար, բայց հիմա ընդդիմություն ու իշխանություն խաղալու ժամանակը չէ, պետք է լավ խորհուրդներն ընդունել ու համատեղ ուժերով պայքարել այս չարիքի դեմ:

Իշխանությունն «անմեղ» է, եթե նույնիսկ մեկ օրում 700 դեպք է արձանագրվում Արայիկ Հարությունյանը Արցախի գլխավոր դատախազի պաշտոնի համար թեկնածու ունի Կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ ՀԾԿՀ կողմից ներկայացված հաշվարկը վկայում է, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ ապահովել գազի ցածր սակագին. Վահե Դավթյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈՒՆԻՍԻ). Բողոքի ակցիա՝ ընդդեմ օտարալեզու դպրոցների վերաբացման, ճանապարհի փակում, հանրահավաք մայրաքաղաքում Նոր ռեկորդ. մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների 697 դեպք. Կա 15 մահ, որից 9-ը այլ հիվանդությունից Կա Սևանա լիճը կորցնելու վտանգ, բայց կանխմանն ուղղված գործողությունները դանդաղում են. «Փաստ» «Անկախության տարիներին ավելի համախմբված էինք, հիմա հակառակը՝ կղզիացել ենք». «Փաստ» Հասարակ մահկանացուները տուգանվում են, իսկ արտոնյալներն իրենց ռեստորաններում հանգիստ հարսանիքներ են անում. 168.am «Խաղացողների» բովանդակությունը փոխվեց. մրցակցություն ու դեմպինգ՝ ներքին տուրիզմի ոլորտում . «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված քայլերը ժամանակավրեպ. «Փաստ» Այսօրվանից բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է. Պարետի նոր որոշումը Մինչև ո՞ւր կհասնի Հայաստանի ավիացիոն ֆիասկոն. «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում «Եթե անգամ համաճարակով պայմանավորված խնդիրները չլինեին, ներկայիս իշխանությունն այս իրավիճակին էր հասնելու». «Փաստ» Իշխանության հեղինակությունն ու նրա նկատմամբ վստահությունը գահավիժում են հենց իշխանության մեղքով․ Ժիրայր Սեֆիլյան Հնարավոր են նաև ծայրահեղ միջոցներ. «Փաստ» Կունենա՞նք ազգային գաղափարախոսության հայեցակարգ. «Փաստ» Ե՞րբ է հասարակությունը գիտակից ու պատասխանատու. «Փաստ» Հունաստանը կվճարի հիվանդ զբոսաշրջիկների ծախսերը
website by Sargssyan