Օրհասական է բոլոր պետական մտածելակերպ ունեցող գործիչների համախմբումը. Արման Վարդանյան

«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի հայտարարությունը. 

 

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Նոր կորոնավիրուսի տարածումը չի շրջանցել նաև Հայաստանի Հանրապետությունը և ստեղծված իրավիճակով պայմանավորված, ցավոք, մեր հայրենակիցների շրջանում ևս ունեցանք մահվան և վարակման դեպքեր: Հետևաբար՝ պե՛տք է լինենք զգույշ և կատարենք մեր առողջության պահպանման համար սահմանված ցուցումները: Պետք է քաջ գիտակցե՛նք, որ մեզանից կախված է ոչ միայն մեր, այլ նաև մեր հարազատների, մտերիմների ու բարեկամների առողջությունն ու ապագան:

Այս իրավիճակից ելնելով՝ հորդորում և կոչ եմ անում.

  • երկու կարևորագույն արժեք՝ հայրենասիրություն և ազգային մտածելակերպ ունեցող բոլոր քաղաքական և հասարակական առաջնորդներին, համախմբվե՛լ և հանդես գալ երկիրը ճգնաժամից հանելու գործուն և կառուցողական առաջարկներով
  • ելնելով այս իրավիճակից՝ անկախ այս կամ այն քաղաքական ուժի, գործիչների և իշխանության նկատմամբ ունեցած քաղաքական հայացքներից, մի կողմ դնել հակասություններն ու վերաբերմունքը նրանց նկատմամբ և շտապ կազմավորել համապետական, հակաճգնաժամային և երկիրը արհավիրքներից մաքսիմալ զերծ պահելու ու զարգացնելու օրակարգ
  • արդեն իսկ ստեղծված և գնալով ուժգնացող տնտեսական և ֆինանսական ճգնաժամին ընդառաջ՝ ստեղծել կանխարգելման գործիքակազմ. ձևավորել աշխատանքային խմբեր՝ ներառված մասնագիտական մեծ փորձառություն ունեցող տնտեսագետներից:

Մեր ազգն իր գոյության ողջ պատմության ընթացքում է՛լ ավելի վատ գարուններ է ունեցել, և միայն միասնականությունն է, որ մեզ հաղթանակած է դուրս բերել դժվարին իրավիճակներից: Հետևաբար, ավելի քան համոզված եմ, որ այս ճգնաժամից ևս մենք հաղթանակած ենք դուրս գալու:

Միասին մենք կարո՛ղ ենք»:

Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որոշման հիմնական չորս վնասները․ ներկայացնում է Արմեն Աշոտյանը Հակաճգնաժամային կառավարություն՝ ազգային համաձայնության, համերաշխության օրակարգով Ինչ ասում էր Գագիկ Ծառուկյանը տարիներ առաջ, ոմանք այսօր են նոր միայն հասկացել Դեռևս Կառավարության ձևավորման օրերին էր Գ.Ծառուկյանն ասում, որ կարևոր պաշտոններում պետք է նշանակվեն փորձառություն ունեցող մասնագետները Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով. վարչապետ Սյունիքում կորոնավիրուսի 89 հաստատված դեպք կա. 24 անսիմպտոմ հիվանդ մեկուսացված է տանը Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակ է առաջարկում Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ և ամենաչոր ձևով. Փաշինյան Հունիսի 7-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչքը Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում բողոքի ցույցի մասնակից է մահացել (տեսանյութ) ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս Ուհանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 300 ասիմպտոմ կրող․ Ռիա Նովոստի Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ. պարգևավճարներ են շռայլել աշխատակազմին` դիտավորությամբ բաց թողնելով նախկին կադրերին. Նարեկ Թադևոսյանը՝ քաղաքապետարանից հեռանալու մասին Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արթուր Վանեցյանը՝ ազդեցիկ քաղաքական գործիչ Բաքվի զորքը Վրաստանի սահմանին. ով է հրահրում բախումը Կառավարության վերջին փուլի գործունեությունը և որոշումները հանգեցրել են աղետի առողջապահության ոլորտում, հիմա էլ շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում. Արմեն Գևորգյան Գագիկ Ծառուկյանի գործերը ոչ միայն կհիշվեն, այլև կշարունակվեն ու դեռ շատ պտուղներ կտան Մենք շարունակելու ենք պայքարել հանուն Արցախի բարօրության և անվտանգության
website by Sargssyan