Վաղվանից կարող եք դիմում ներկայացնել մինչև 18 տարեկան երեխաներից յուրաքանչյուրի համար 26․500 դրամի աջակցություն ստանալու համար

Վաղը՝ ամսի 10-ից, Սոցապ նախարարության կայքի այս հղումով կարող եք մուտքագրել դիմում՝ մինչեւ 18 տարեկան երեխաներից յուրաքանչյուրի համար միանվագ 26․500 դրամի աջակցություն ստանալու համար այն դեպքում, եթե ծնողները կամ միայնակ մայրը չեն ունեցել գրանցված աշխատանք 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:

Հատուկ բաժնում հարկավոր է լինելու լրացնել երեխայի/ների ծննդյան վկայականի տվյալները:

Աջակցություն չի կարող ստանալ այն երեխայի ընտանիքը, որը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված է եղել ընտա­նիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովու­թյան միավորը բարձր է 28.01-ից:

Այս աջակցության համար կայքի այդ բաժնում վաղը կբացվի «Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 9-րդ միջոցառման աջակցությունից օգտվելու դիմում» ենթաբաժինը (տես նկարում)։

COVID-19-ով վարակված 5 օրական փոքրիկը համալսարանական լավագույն մասնագետների ապահով ձեռքերում է․ ԵՊԲՀ ռեկտոր (տեսանյութ) «Բարսելոնայի» հինգ ֆուտբոլիստ և երկու մարզիչ հիվանդ են կորոնավիրուսով Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որոշման հիմնական չորս վնասները․ ներկայացնում է Արմեն Աշոտյանը Հակաճգնաժամային կառավարություն՝ ազգային համաձայնության, համերաշխության օրակարգով Ինչ ասում էր Գագիկ Ծառուկյանը տարիներ առաջ, ոմանք այսօր են նոր միայն հասկացել Դեռևս Կառավարության ձևավորման օրերին էր Գ.Ծառուկյանն ասում, որ կարևոր պաշտոններում պետք է նշանակվեն փորձառություն ունեցող մասնագետները Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով. վարչապետ Սյունիքում կորոնավիրուսի 89 հաստատված դեպք կա. 24 անսիմպտոմ հիվանդ մեկուսացված է տանը Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակ է առաջարկում Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ և ամենաչոր ձևով. Փաշինյան Հունիսի 7-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչքը Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում բողոքի ցույցի մասնակից է մահացել (տեսանյութ) ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս Ուհանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 300 ասիմպտոմ կրող․ Ռիա Նովոստի Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ. պարգևավճարներ են շռայլել աշխատակազմին` դիտավորությամբ բաց թողնելով նախկին կադրերին. Նարեկ Թադևոսյանը՝ քաղաքապետարանից հեռանալու մասին Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արթուր Վանեցյանը՝ ազդեցիկ քաղաքական գործիչ Բաքվի զորքը Վրաստանի սահմանին. ով է հրահրում բախումը Կառավարության վերջին փուլի գործունեությունը և որոշումները հանգեցրել են աղետի առողջապահության ոլորտում, հիմա էլ շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում. Արմեն Գևորգյան
website by Sargssyan