«Փաշինյանի հետ աշխատելը դժվար է». «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, պետական համակարգի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար հնչող հայտարարությունները, թե «համակարգը բոյկոտում և սաբոտաժ է անում», լուրջ դժգոհությունների պատճառ է դարձել: Ավելին, փաստացի այդ գնահատականն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ, մեր աղբյուրի փոխանցմամբ, ուղղակի «Փաշինյանը լիարժեք չի ընկալում համակարգը, իսկ համակարգը չի հասկանում վարչապետին»։
Թերթի հետ զրույցում վարչապետի աշխատակազմի հնաբնակ աշխատակիցներից մեկը, չցանկանալով հրապարակել իր անունը, նշել է, որ Փաշինյանի հետ բավական բարդ է աշխատել, ապա նաև հավելել, թե Նիկոլ Փաշինյանը խոսում է հակահամակարգի լեզվով, որտեղ առաջնային տեղում տարերայնությունն է:
Փաշինյանի կողմից տված հանձնարարականների հետ նույնպես լուրջ խնդիրներ կան, քանի որ շատ հաճախ դրանք հստակ չեն ձևակերպվում՝ իրենց մեջ մի շարք ենթատեքստեր ունենալու պատճառով։
Մեր զրուցակցի խոսքով, վարչապետ Փաշինյանի պահվածքը բավականին կոշտ է, սպասելու ունակությունը գրեթե բացակայում է, իռացիոնալիզմը հաճախ խանգարում է համակարգված աշխատանքին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում