Ովքե՞ր և ինչո՞ւ են դիմում մանիպուլյացիայի. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է
Որոշ ուժեր շարունակում են շահարկումները Արցախում կայացած ընտրությունների, ինչպես նաև ընդհանրապես Արցախի կարգավիճակի շուրջ: Մասնավորաբար երեկ հերթական հայտարարությունն է արել «Սասնա ծռերը»՝ առաջարկելով «Հայաստանի Հանրապետությանը Արցախի դե յուրե միացման խոչընդոտները վերացնելու Ճանապարհային քարտեզում նախատեսված հիմնական քայլեր»: Դրանցից մեկով առաջարկվում է ձևավորել ժամանակավոր կառավարություն:
«Փաստ» թերթի տեղեկություններով, «ծռերի» հերթական «նախաձեռնությունը» բավականին վատ է ընդունվել Արցախում. այստեղ գտնում են, որ գործ ունենք հերթական մանիպուլ յացիայի ու ապակայունացման միտումների հետ:
Ի դեպ, արցախյան մեր աղբյուրները նշում են, որ շատ վատ է ընդունվում նաև արևմտյան ֆինանսավորմամբ հայտնի որոշ կազմակերպությունների ու անհատների՝ ընտրական ու հետընտրական շրջանում ունեցած պահվածքը, որոնք առիթն օգտագործում են շարունակելու վարկաբեկել պատերազմի հերոսներին, գեներալներին (հասկանալի պատճառներով՝ հիմա նաև՝ Սամվել Բաբայանին, որը նախընտրական փուլում նրանց «աչքի լույսն» էր), ինչպես նաև սևացնել ընտրական գործընթացը:
Այսպես կոչված, սորոսականներին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ փաստացի Մասիս Մայիլյանը հրաժարվել է երկրորդ փուլին մասնակցելուց, ու Արայիկ Հարությունյանին կարելի է համարել ԱՀ նախագահ, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Արցախում տեղի ունեցած ընտրությունները գնահատել է որպես «բարձր որակի»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում