«Դե, սպասիր». մուլտֆիլմից՝ չափազանց պահանջված խաղ

Միջին սերնդի ներկայացուցիչներից շատերը դեռ հիշում են «Դե, սպասիր» խաղը: Այս խաղի պատմությունը սկսվել է 1984 թվականից: Այն ժամանակ Խորհրդային Միության տարածքում առաջին անգամ հայտնվել է «Դե, սպասիր» դյուրակիր էլեկտրոնային խաղը: 

Սա այն մշակումներից մեկն է, որը թողարկվել է «Էլեկտրոնիկա» շարքի տակ: Խաղն անմիջապես դուր է եկել խորհրդային երկրի երեխաներին և շուտով դարձել 8-ից 14 տարեկան ցանկացած երեխայի ամենասիրելի և ցանկալի խաղալիքը: Յուրաքանչյուր երեխա է երազել Ամանորին կամ ծննդյան օրը ծնողներից «Դե, սպասիր» ստանալու մասին: 

Թեպետ, հանուն արդարության պետք է ասել, որ մեծահասակներն էլ պակաս հաճույքով չեն խաղացել այն: Խաղի իմաստն այն է, որ գայլը պետք է որսա այն բոլոր հավկիթները, որոնք թափվում են հավաբներից, ուստի մարդիկ այս խաղին կպցրել են նաև «ձվաորս» մականունը: «Դե, սպասիր»-ը որոշակիորեն կարելի է համարել խաղային կցորդիչ: Այն հանդիսանում է «Nintendo» ընկերության թողարկած «EG-26» խաղի պատճենը, որի մասին ԽՍՀՄ-ում ոչինչ հայտնի չէր: 

Խորհրդային արդյունաբերությունը հաջողությամբ պատճենել է այդ խաղը: Առաջին թողարկված խաղի հիմնական հերոսները եղել են գայլն ու նապաստակը, բայց որոշ ժամանակ անց հայտնվել է նմանատիպ խաղերի մոտ երեսուն նոր վարկած, և գայլի ու նապաստակի փոխարեն էկրանին հայտնվել են Վինի Թուխը, ութոտնուկը, Միքի Մաուսը և մուլտֆիլմերի այլ կերպարներ, բայց նրանց չի հաջողվել տարածվածությամբ առաջ անցնել այս խաղի առաջին տարբերակից: 

Հետաքրքիր փաստ է այն, որ խաղի համար խորհրդային գիտնականներն ստեղծել են նորարարություններ, օրինակ՝ «KB1013VK1-2» պրոցեսոր կամ «IZHM2-71-01» LCD էկրանը: Այսինքն՝ ԽՍՀՄում այն ժամանակ արդեն իսկ գոյություն են ունեցել նմանատիպ տեխնոլոգիաներ, բայց, չգիտես ինչու, դրանք նման արագ զարգացում չեն ստացել, ինչպես դա եղել է Արևմուտքում: Այն ժամանակ չկար մեկ գործարան, որը ունակ էր խաղալիք արտադրել ամբողջ Խորհրդային Միության համար: 

Որպես ուղեկցող արտադրանք, «Դե, սպասիր»-ն արտադրվել է այնպիսի գործարաններում, որոնք արտադրել են տարբեր սարքեր կամ աշխատել են ռազմարդյունաբերական ոլորտում: Այս առումով տարբեր է եղել նաև պատրաստի արտադրանքի որակը: Լավագույնն են համարվել Սևերոդոնեցկի հաստոցաշինական գործարանի արտադրած խաղերը: 

Հաշվի առնելով այն ժամանակվա միջին աշխատավարձը՝ կարելի է ասել, որ այդ խաղալիքը եղել է թանկ հաճույք. արժեքը սկզբից եղել է 23, իսկ ավելի ուշ՝ 25 ռուբլի: Այնուամենայնիվ, բարձր գինը չի վախեցրել սպառողներին, և խաղը միշտ էլ դեֆիցիտ է եղել: Յուրաքանչյուր դպրոցական պատրաստ է եղել հրաժարվել ամեն ինչից «Դե, սպասիր» խաղն ստանալու համար: Երեխաները անգամ գրպանի ծախսերի և ուտելիք գնելու փողերն են հավաքել խաղալիք գնելու համար: 

«Դե, սպասիր»-ի նման պահանջվածությունը իր մասին բազում լուրերի և լեգենդների տեղիք է տվել: Օրինակ ՝ շատերը հավատացել են, որ եթե հավաքեն 1000 միավոր, ապա էկրանին կարող են տեսնել կարճ մուլտֆիլմ: 

Իհարկե, նման բան հնարավոր չէր, քանի որ այն ժամանակվա տեխնոլոգիաները հնարավորություն չէին տա դա իրականացնել: Ավելացնենք, որ «Դե, սպասիր» դյուրակիր էլեկտրոնային խաղը կարող էր օգտագործվել նաև որպես էլեկտրոնային ժամացույց կամ զարթուցիչ:

 

 

Ծառուկյանի պայքարը հանուն Հայաստանի է Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է. Արա Գալոյան ԱԱԾ տնօրենի ամենակարևոր տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. հեռանում է ևս մեկ առանցքային պաշտոնյա. «Հրապարակ» Արմեն Սարգսյանը դիմել է Դոնալդ Թրամփին Այս ցուցանիշներով Նիկոլը, ցավոք, դեռ զիջում է միայն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին. Ֆարմանյան Սահմանվել է ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը Սրացում Բաքվում. ինչ օրակարգով է Մնացականյանը մեկնում Արցախ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի Դաշնությունում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ «Հրապարակ». Հույս ունեն, որ Փաշինյանը իրենց օգտին որոշում կկայացնի «Հրապարակ». Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են «Հրապարակ». Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը Հաստատվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք, առողջացել են 451-ը, մահացել է 8 պացիենտ «Ժողովուրդ». Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ». «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են Ոստիկանապետի ուշագրավ նախաձեռնությունը Ոսկու գինն աճել է, պլատինինը՝ նվազել. թանկարժեք մետաղների գները՝ ըստ NYMEX-ի Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը՝ Բելառուսի հանրապետության Անկախության օրվա առթիվ Ցուցանիշով հետ ենք և՛ Վրաստանից, և՛ Ադրբեջանից Նավթի գներն աճել են «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Արմեն Աշոտյան
website by Sargssyan