«Պրո­ֆե­սի­ո­նալ կադ­րե­րի բա­ցա­կա­յու­թյուն, դան­դաղ որո­շում­ներ». Հա­յաս­տա­նը խճճվել է կո­րո­նա­վի­րու­սի սար­դոս­տայ­նում

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսի տարածման ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում երրորդ երկիրն է՝ Իրանից և Թուրքիայից հետո։ Այսինքն, Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձինք մեկ միլիոն բնակչության հաշվով տասնապատիկ ավելի են, քան հարևան Վրաստանում, Ռուսաստանում և անգամ Ադրբեջանում։

Արդեն իսկ ակնհայտ է, որ նույնիսկ թեստավորման փոքր թվի պարագայում մեր երկրի ցուցանիշները կորոնավիրուսի դեմ պայքարի ոլորտում, մեղմ ասած, լավը չեն։ Իսկ իրական պատկերը, որը կբացահայտվեր համընդհանուր թեստավորման կամ գոնե դրա քանակի բազմակի ավելացման պարագայում, կարող է շոկի հասցնել բոլորիս։

Իսկ ինչո՞ւ այսպես ստացվեց։ Ո՞վ թերացավ։ Ինչո՞ւ է Վրաստանը մեզանից այդքան ավելի լավ դիմակայում վարակին։ Սրանք հարցեր են, որոնք ամենից շատն են հնչում այս օրերին։ Իսկ պատասխանն ավելի քան ակնհայտ է։ Ստեղծված իրավիճակի պատճառը մի կողմից վարակի տարածման սկզբում իշխանության կողմից ցուցաբերվող անլուրջ մոտեցումն էր, մյուս կողմից՝ մեր առողջապահական համակարգում պրոֆեսիոնալների պակասը։

Համաշխարհային փորձը հուշում է, որ բոլոր այն երկրներում, որոնք հաջողություններ են գրանցել վիրուսի դեմ պայքարում, որոշում կայացնողները առողջապահության բնագավառի պրոֆեսիոնալներ են՝ գիտելիքների և փորձի ահռելի պաշարով։

Իսկ Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել մի մարդ, որը մասնագիտությամբ մետալուրգ է և նույնիսկ մոտավոր պատկերացում չունի՝ ինչ է իրենից ներկայացնում առողջապահական համակարգն ու համաճարականաբանական վիճակը։ Նույն այդ անձի՝ Հակոբ Ավագյանի ապաշնորհ որոշումների պատճառով Երևանի տարածքային կենտրոնի մի ամբողջ անձնակազմ «շարքից դուրս եկավ» և մեկուսացվեց, որովհետև այդ մարդը չգիտի, որ չի կարելի օդանավակայանում հերթապահող աշխատակիցներին հերթափոխից հետո ստիպել, որ գան հիմնական աշխատավայր, և 30-ից ավելի աշխատակցի դարձրեց վարակակիր կամ կոնտակտավոր։ 

Այս մարդը չգիտի, թե ինչ հետևանքի կարող է հանգեցնել ռիսկային երկրների հետ սահմանները գեթ մեկ օր ուշ փակելը, չգիտի՝ ինչ է բժշկական պլանավորումը։ Չգիտի, որովհետև մասնագետ չէ։

Հայաստանն այսօր խճճվել է վարակի սարդոստայնում, առողջապահական համակարգում պրոֆեսիոնալ կադրերի բացակայության և դանդաղ ու արդեն արդյունավետությունը կորցրած որոշումների հետևանքով։

Իսկ եթե համակարգը ղեկավարեին ոլորտի գիտակ մարդիկ, վստահաբար նման խնդիրների առաջ չէր կանգնի պետությունը, իսկ ճգնաժամն ավելի արագ ու անցնցում հաղթահարելու շանսերը տասնապատիկ ավելի կլինեին։

Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ

Իրանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան ընդդեմ ԱՄՆ-ի Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Սեպտեմբերի 1-ից ևս մեկ նախակրթարան կգործի․ԿԳՄՍՆ Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգային ու ավանդական արժեքներին․ Շարմազանով Արթուր Վանեցյանը ընդդիմության համախմբման կենտրոնում Ուսուցիչների սոցփաթեթների մասին․ նոր որոշում Գագիկ Ծառուկյանի հավատամքը. եթե կան խնդիրներ, ապա կան նաև դրանք լուծելու բազում ճանապարհներ Հուլիսի 6-ին ամենամեծ քննությունն է՝ մաթեմատիկայից․ 47 քննական կենտրոնից գործելու է 46-ը Մենք ունենք նախ՝ պետական և ազգային ընդհանուր շահեր, նոր միայն անձնական Ուզում եմ հավատալ, որ Ազգային ժողովը չի գնա օրենքը վերանայելու ճանապարհով. Գեւորգ Դանիելյան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ Լիտվացի բժիշկների առաքելությունը Հայաստանում ավարտվեց (լուսանկարներ) Իրավական պետության կայացման ու պետության առողջացման համար կարևոր է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի ջանքերը «Ինչ ունեն-չունեն հավաքեցին, բոխչաները դրեցին մեքենաների վրա ու վերադառնում են» Շփման գծում հրադադարը խախտվել է 200 անգամ Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը ԱՄՆ-ն աշխարհը թողել է առանց դեղորայքի Հաստատվել է կորոնավիրուսի 706 նոր դեպք, առողջացել են 451-ը, մահացել է 7 պացիենտ Կեղծիքների տոնը Հայտնի է՝ երբ տեղի կունենա Մոսկվա-Երևան չարտերային չվերթը. դեսպանատունը մանրամասներ է հայտնել
website by Sargssyan