Նախնական տեղեկություններով՝ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակված հայերի թիվը հասել է 3-ի. ՈւՀՄ

Նախնական տեղեկություններով՝ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակված հայերի թիվը հասել է 3-ի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը:

Նա պարզաբանեց, որ մինչ այդ կորոնավիրուս է հաստատվել 1978 թվականին ծնված հայկական ծագմամբ Ուկրաինայի քաղաքացու մոտ, որն ապրել է Խերսոնում: «Բոլոր պացիենտներն իրենց լավ են զգում, իսկ առաջին վարակվածը տեղափոխվել է ընդհանուր պալատ: Այլ պացիենտների մասին առավել մանրամասն տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ»,- նշեց նա: 

Հարությունյանը պարզաբանեց, որ ընդհանուր առմամբ Ուկրաինայում վարակվել է 1900 մարդ, 57 մարդ մահացել է: «Մինչ այժմ Երեւան Հայաստանի քաղաքացիների վերադարձի հետ կապված որեւէ բարդություն չի եղել: Այս պահին եւս մոտ 20-30 Հայաստանի քաղաքացի ցանկություն է հայտնել Հայաստան վերադառնալ, սակայն դեռ նման հնարավորություն չկա: Ամեն դեպքում նրանց վիճակը ծայրահեղ չէ»,- հավելեց նա:

Հարությունյանն ընդգծեց, որ համայնքն ակտիվորեն աշխատում է ինչպես հայ համայնքի ներկայացուցիչներին, այնպես էր մյուս ազգությունների ներկայացուցիչներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: «Չնայած սահմանափակումներին եւ դժվարություններին՝ բազմաթիվ հայ գործարարներ ակտիվորեն մասնակցում են պետությանն օգնելու ուղղությամբ վիրուսն ու դրա հետեւանքները հաղթահարելու հարցում: Մի քանիսը, օրինակ, կազմակերպում են դեղորայքի կամ այլ պարագաների անվճար տեղափոխում բուժկենտրոններ կամ քաղաքացիների բնակարաններ»,- հայտարարեց նա: Գործադիր տնօրենն ընդգծեց, որ վիրուսի տարածումը կանդրադառնա նաեւ համայնքի միջոցառումների անցկացման վրա, որոնք պլանավորվել են ընթացիկ տարում: «Օրինակ, միջոցառումները, որոնք պետք է անցկացվեին Հայոց ցեղասպանության տարելիցի շրջանակում, հասկանալի պատճառով կիրականացվեն ոչ այնքան մեծ մասշտաբով, ինչպես ի սկազբանե պալանավորվել էր»,- ամփոփեց նա: 

Արայիկ Հարությունյանը Արցախի գլխավոր դատախազի պաշտոնի համար թեկնածու ունի Կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ ՀԾԿՀ կողմից ներկայացված հաշվարկը վկայում է, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ ապահովել գազի ցածր սակագին. Վահե Դավթյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈՒՆԻՍԻ). Բողոքի ակցիա՝ ընդդեմ օտարալեզու դպրոցների վերաբացման, ճանապարհի փակում, հանրահավաք մայրաքաղաքում Նոր ռեկորդ. մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների 697 դեպք. Կա 15 մահ, որից 9-ը այլ հիվանդությունից Կա Սևանա լիճը կորցնելու վտանգ, բայց կանխմանն ուղղված գործողությունները դանդաղում են. «Փաստ» «Անկախության տարիներին ավելի համախմբված էինք, հիմա հակառակը՝ կղզիացել ենք». «Փաստ» Հասարակ մահկանացուները տուգանվում են, իսկ արտոնյալներն իրենց ռեստորաններում հանգիստ հարսանիքներ են անում. 168.am «Խաղացողների» բովանդակությունը փոխվեց. մրցակցություն ու դեմպինգ՝ ներքին տուրիզմի ոլորտում . «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված քայլերը ժամանակավրեպ. «Փաստ» Այսօրվանից բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է. Պարետի նոր որոշումը Մինչև ո՞ւր կհասնի Հայաստանի ավիացիոն ֆիասկոն. «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում «Եթե անգամ համաճարակով պայմանավորված խնդիրները չլինեին, ներկայիս իշխանությունն այս իրավիճակին էր հասնելու». «Փաստ» Իշխանության հեղինակությունն ու նրա նկատմամբ վստահությունը գահավիժում են հենց իշխանության մեղքով․ Ժիրայր Սեֆիլյան Հնարավոր են նաև ծայրահեղ միջոցներ. «Փաստ» Կունենա՞նք ազգային գաղափարախոսության հայեցակարգ. «Փաստ» Ե՞րբ է հասարակությունը գիտակից ու պատասխանատու. «Փաստ» Հունաստանը կվճարի հիվանդ զբոսաշրջիկների ծախսերը Մարդու իրավունքների ՄԱԿ գերագույն հանձնակատարը դատապարտել է «կառուցողական ռասիզմը» ԱՄՆ-ում
website by Sargssyan