Հումանիտար աղետ Էկվադորում. կորոնավիրուսի զոհերի դիերը թափված են փողոցներում

Շատերը կարծում են, որ COVID-19 նոր կորոնավիրուսի համաճարակը նմանվում է հասարակ գրիպի համաճարակին: Էկվադորում, որտեղ առողջապահությունն ի զորու չէ կորոնավիրուսի դեմ պայքարելու, սարսափելի երևույթներ են տեղի ունենում:

Պետության խոշորագույն նավահանգստային քաղաքում՝ Գուայակիլեում, կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց հարազատները ստիպված են նրանց դիակները նետել փողոցներում՝ հույս ունենալով, որ որոշ ժամանակ անց ինչ-որ մեկը դրանք կհավաքի այնտեղից: Քաղաքում այս պահին կորոնավիրուսի պիկն է. շուրջ 150 դիակ ընկած է քաղաքի փողոցներում, շատերը մահացել են սեփական տներում, և նրանց ոչ ոք չի պատրաստվում թաղել:

Որոշ հանգուցյալների մարմիններ այրում են, մյուսներին՝ թաղում ստվարաթղթե տուփերի մեջ, քանի որ քաղաքում գերեզմանոցները չեն բավականացնում:

Էկվադորի փոխնախագահը ներողություն է խնդրել ստեղծված իրավիճակի համար այն ժամանակ, երբ բոլոր սոցիալական ցանցերը ողողվել են այնպիսի լուսանկարներով, որոնք կարծես միջնադարում՝ ժանտախտի տարիներին, Ֆլորենցիայում արված լուսանկարներ լինեն:

Էկվադորում կորոնավիրուսից մահացածերի պաշտոնական թիվը ներկայիս դրությամբ 189 է:

Մանրամասներն՝ այստեղ

ԱԱԾ տնօրենի ամենակարևոր տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. հեռանում է ևս մեկ առանցքային պաշտոնյա. «Հրապարակ» Արմեն Սարգսյանը դիմել է Դոնալդ Թրամփին Այս ցուցանիշներով Նիկոլը, ցավոք, դեռ զիջում է միայն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին. Ֆարմանյան Սահմանվել է ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը Սրացում Բաքվում. ինչ օրակարգով է Մնացականյանը մեկնում Արցախ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի Դաշնությունում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ «Հրապարակ». Հույս ունեն, որ Փաշինյանը իրենց օգտին որոշում կկայացնի «Հրապարակ». Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են «Հրապարակ». Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը Հաստատվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք, առողջացել են 451-ը, մահացել է 8 պացիենտ «Ժողովուրդ». Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ». «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են Ոստիկանապետի ուշագրավ նախաձեռնությունը Ոսկու գինն աճել է, պլատինինը՝ նվազել. թանկարժեք մետաղների գները՝ ըստ NYMEX-ի Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը՝ Բելառուսի հանրապետության Անկախության օրվա առթիվ Ցուցանիշով հետ ենք և՛ Վրաստանից, և՛ Ադրբեջանից Նավթի գներն աճել են «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Արմեն Աշոտյան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Արմեն Աշոտյան Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք. ՀՀ ոստիկանություն
website by Sargssyan