Մարաղայի կոտորածը, հայերի նկատմամբ ատելության շարժառիթով իրագործված, Ադրբեջանի կողմից կազմակերպված աննախադեպ հանցագործություն էր. Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Մարաղայի ջարդերի տարելիցի կապակցությամբ

Այսօր լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա հայական ավանում խաղաղ բնակչության դեմ իրականացված կոտորածի 28-րդ տարելիցը։ Մարաղայի կոտորածը Ադրբեջանի Հանրապետության կողմից կազմակերպված և հայերի նկատմամբ ատելության շարժառիթով իրագործված աննախադեպ պատերազմական հանցագործություն էր, որի նպատակն էր հայ ագգաբնակչության ոչնչացումը։ Այս մասին նշվում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ, որում մասնավորապես, նշվում է.

 «1992 թ. ապրիլի 10-ին՝ մի քանի ժամ տևած հրետակոծությունից հետո Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Մարաղա։ Մինչ այդ բնակչության մեծամասնությունը տարհանվել էր, սակայն նրանք, ովքեր մնացել էին ավանում, ադրբեջանցի զինծառայողների կողմից անմարդկային կտտանքների և սպանությունների ենթարկվեցին։ Արցախի ինքնապաշտպանական ուժերին հաջողվեց ազատագրել Մարաղան, սակայն երկու շաբաթ անց ադրբեջանական զորքերը կրկին հարձակվեցին և նոր ոճրագործություններ իրագործեցին իրենց հարազատներին հուղարկավորելու նպատակով ավան վերադարձած բնակիչների նկատմամբ։

 Մարաղան զավթվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից և մինչ օրս գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Ըստ տարբեր տվյալների, այդ թվում՝ Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների, Ադրբեջանի զինված ուժերի կողմից Մարաղայում իրագործված պատերազմական հանցագործությունների արդյունքում 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, դաժանաբար սպանվեց, ևս 50 հոգի, այդ թվում՝ 29 կին և 9 երեխա պատանդ վերցվեց, որոնցից 19 հոգու ճակատագիրն առ այսօր անհայտ է։

 Ինչպես վկայում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով ողբերգությունից անմիջապես հետո «Christian Solidarity Worldwide» կազմակերպության մի խումբ ներկայացուցիչների հետ այցելել էր ավան, Մարաղայի գազանաբար սպանված բնակիչների մարմիններն անդամահատված էին, այլանդակված և հրկիզված։ Լեդի Քոքսը Մարաղան անվանեց «ժամանակակից Գողգոթա, միայն թե՝ շատ ավելի սարսափելի»։

 Մարաղայի հայ բնակչության կոտորածը հերթական դրսևորումն էր Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ էթնիկ զտման հետևողական քաղաքականության, որն իրականացվել էր 1988-1991թթ. Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում, իսկ այնուհետև՝ Հյուսիսային Արցախում։ Այն փաստը, որ Մարաղայի սպանդն իրականացրած ադրբեջանական զինված կազմավորումների հրամանատար Տագիև Շահին Տալիբօղլուն պաշտոնապես արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչմանը, վկայում է, որ այս ոճրագործության համար պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա:

 Հայերի դեմ Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործությունների անպատժելիությունը և դրանց նկատմամբ միջազգային հանրության կողմից համարժեք քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունը բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանում պետական մակարդակով հայերի և ողջ հայկականի նկատմամբ ատելության մթնոլորտի արմատավորման համար։ 24 տարի անց՝ 2016թ. ապրիլին, Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ժամանակ Ադրբեջանը փորձեց նույն մեթոդներով նոր ցեղասպանական ակտեր իրականացնել Արցախում, որը սակայն կանխվեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ։

 Մարաղայի խաղաղ բնակչության զանգվածային կոտորածները վաղեմություն չունեցող հանցագործություն են՝ ընդդեմ մարդկության ու քաղաքակրթության և միջազգային հանրության կողմից պետք է դատապարտվեն, իսկ այդ ոճրագործության կազմակերպիչներն ու կատարողները՝ ստանան արժանի պատիժ։

 Այսօր մենք գլուխ են խոնարհում Մարաղայի կոտորածների զոհերի հիշատակի առջև և վստահեցնում, որ Արցախի Հանրապետության իշխանությունները ձեռնարկելու են բոլոր միջոցները՝ երաշխավորելու իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու արցախցիների անբեկանելի իրավունքը»։

Կեղծիքների տոնը Հայտնի է՝ երբ տեղի կունենա Մոսկվա-Երևան չարտերային չվերթը. դեսպանատունը մանրամասներ է հայտնել Ինչպե՞ս է հարկվելու անշարժ գույքը, որքա՞ն կկազմի գույքահարկը 2026-ին /Տեսանյութ/ Քաղաքացիները էլ. հարթակում կարող են հաշվել, թե որքան կդառնա իրենց գույքահարկը Ալյումինի, պղնձի գինը նվազել է, մոլիբդենի գինն՝ աճել. գունավոր մետաղների գները Ադրբեջանի ԱԳՆ դեպարտամենտի տնօրեն է ձերբակալվել Աշխարքաղաքական օրակարգը սահուն կերպով մուտք է գործել Հայաստանի ներքաղաքական կյանք. Ստեփան Դանիելյան Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել հասարակությանը, հիմա էլ սկսել է ռուսամետների ու ռուսատյացների բաժանումները, որոնց գինը կարող ենք վճարել պետության կորստի տեսքով. Անդրանիկ Թևանյան Դուբայ-Երևան չարտերային թռիչք կիրականացվի հուլիսի 15-ին Արայիկ Հարությունյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ եւ որակ. Փաշինյանն այցելել է ՊՆ Մենք համերաշխություն ենք բերում Հայաստանին. Արթուր Վանեցյան Օրենքը ՍԴ նիստը հետաձգելու հնարավորություն չի նախատեսում Հստակ գնահատականներ քաղաքական անցուդարձի վերաբերյալ. Արման Վարդանյանի հարցազրույցը (տեսանյութ) Ծառուկյանի պայքարը հանուն Հայաստանի է Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է. Արա Գալոյան ԱԱԾ տնօրենի ամենակարևոր տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. հեռանում է ևս մեկ առանցքային պաշտոնյա. «Հրապարակ» Արմեն Սարգսյանը դիմել է Դոնալդ Թրամփին Այս ցուցանիշներով Նիկոլը, ցավոք, դեռ զիջում է միայն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին. Ֆարմանյան Սահմանվել է ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը
website by Sargssyan