Ադրբեջանը գնել է 4++ սերնդի գերժամանակակից կործանիչներ. դրանք կարող են միառժամանակ 8 օդային թիրախ խոցել

Ադրբեջանի զինված ուժերը մի քանի օր առաջ պամանագիր են ստորագրել, որպեսզի ձեռք բերեն երկու տիպի գերժամանակակից կործանիչներ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը«Խոսքը գնում է 4++ սերնդի կործանիչների մասին և համեմատության համար կարող եմ ասել, որ հայկական կողմի նախորդ տարեվերջին ձեռք բերած կործանիչները 4++ սերնդի են, այսինքն՝ ադրբեջանական կողմինը շատ ավելի հզոր են, խոսքը Սու 35 Ս կործանիչների մասին է, որոնք գնել են Ռուսաստանից»,-նշեց փորձագետը: Համբարձումյանը տեղեկացրեց, որ այդ կործանիչները ռուսական կողմն ի սկզբանե արտադրել է Ինդոնեզիայի համար, սակայն մի քանի շաբաթ առաջ Ինդոնեզիան հրաժարվել է գնել. «ՌԴ-ին խիստ անհրաժեշտ էր վաճառել արդեն իսկ արտադրված այդ կործանիչները, իսկ ադրբեջանական կողմը դրանք վաղուց էր ցանկանում ձեռք բերել: Հատկանշական է, որ ռուսական կողմը տևական ժամանակ մերժել է Ադրբեջանին՝ այդ կործանիչները վաճառելու հարցում, այսինքն՝ չի վաճառել: Կործանիչները շատ հզոր են և կարող են մինչև 3000 կիլոմետր մարտական թռիչքներ իրականացնել: Հենց այդ փաստն է վախեցրել Ռուսաստանին, քանի որ չես իմանա, թե կործանիչները ինչ նպատակով, ում դեմ կօգտագործեն»: Փորձագետն ընդգծեց, որ  Ադրբեջանի այս ձեռքբերումը շատ լուրջ մտածելու տեղիք է Հայաստանի իշխանությունների համար: «Նոր գնած կործանիչները կարող են միառժամանակ 8 օդային թիրախ խոցել և որքանով հասկանում եմ՝ ադրբեջանական կողմը ցանկանում է 12 հատ ձեռք բերել՝ յուրաքանչյուրի համար վճարելով, մոտավորապես, 50 մլն դոլար: Այդ կործանիչները խոցում են վերգետնյա, շարժական և ստացիոնար թիրախներ, գիշերը թե ցերեկը, նաև վերջրյա թիրախներ կարող են խոցել, այսինքն՝ նավերը»,-ընդգծեց նա: Համբարձումյանի խոսքով, հայկական կողմի համար շատ լուրջ մտածելու խնդիր է.«Հնարավոր է ցավոտ հնչի, բայց ռազմական տեխնիկայի առումով՝ բալանսը խախտված է և այս տեխնիկան, մտնելով ադրբեջանական զինանոց, էլ ավելի է հզորացնում նրանց բանակը»: Փորձագետը հայտնեց, որ  կողմերի միջև պայմանագիրն արդեն իսկ կնքված է, իսկ կործանիչները՝ պատրաստ են, հետևաբար շատ հնարավոր է, որ կործանիչները մոտ ապագայում լինեն Ադրբեջանում: «Ադրբեջանի ռազմաօդային ուժերը հեշտությամբ կարող են օգտագործել, կիրառել այդ կործանիչները, քանի որ նմանատիպ կործանիչներ օգտագործելու փորձառություն ունեն»,-հավելեց նա: Փորձագետը նշեց, որ կործանիչի մյուս տեսակը Ադրբեջանը ձեռք է բերել Պակիստանից, որը ևս շատ հզոր կործանիչ է.«Նոր ձեռբերումներն էլ ավելի են հզորացնում Ադրբեջանի ռազմաօդային ուժերը: Հայկական կողմը պետք է հակաքայլեր ձեռնարկի՝ քաղաքական դաշտից մինչև հակաօդային պաշտպանության հզորացում»:  Լուսինե Մարդոյան

 

 

 

 
 
 
 

 

Նոր Հայաստանի անգրագիտությունը ՊՆ դեռևս չի մտել, այդ ոլորտը հնարավորինս պաշտպանված է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) ՀՀ-ում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվեց Մինչ այժմ պարբերաբար շարունակվում է հրետակոծությունը. Դավիթ Տոնոյան Ինչ է կատարվել սահմանին․ ադրբեջանական ԶԼՄ-ը տեսանյութ են տարածել Ինչպես է այսուհետ վճարվելու երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը Տոնոյանը զեկուցեց, թե ինչ է կատարվել երեկ Մովսես գյուղի դիրքի մոտ Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան. Armlur.am Տավուշի գնդակոծությունների վերաբերյալ զեկույց է ներկայացվել միջազգային կառույցներին Ադրբեջանի ՊՆ-ն 4-րդ սպանվածի անունն է հայտնել Թուրքիայի ինչին է պետք ՀԱՊԿ-ը Տավուշում․ Մարիա Զախարովայի տարօրինակ գրառումը Երեք կուսակցություններ. Դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու տոտալ սահմանափակումը Մեր տղաների կողմից՝ թշամուց վերցված տարածքները Ինչ է կատարվել Ադրբեջանի հետ սահմանին․ բացառիկ տեսանյութ՝ ադրբեջանական հենակետից Ռուսաստանում սկսել են կալանել հայկական համարանիշներով ավտոմեքենաները Բանակի ու զինվորի կողքին լինելը մեր սրբազան պարտքն է. Գագիկ Ծառուկյան Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Քիչ առաջ խոսեցի գեներալ Խաչատուրովի հետ.Նաիրա Զոհրաբյան Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 182-ով. գրանցվել 9 մահ Փաշինյանն օպերատիվ կապով խոսե՞լ է Ալիևի հետ. ըստ խոսնակի՝ պարզից էլ՝ պարզ է Արցախցի կամավորականները պատրաստ են տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք դառնալու․ Վահրամ Պողոսյան
website by Sargssyan