Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ» «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա


«Իրավապահ համակարգը պետք է կալանավորման բազմաթիվ որոշումներ վերանայի». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Առկա կարգավորումները անորոշ կամ անսահմանափակ ժամկետով արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու հնարավորություններ չեն ստեղծում: «Փաստի» հետ զրույցում այս մասին շեշտեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:

«Արտակարգ բառն արդեն իսկ հուշում է, որ, որոշակի իրավիճակով պայմանավորված, մենք տարբերվող ու ժամանակավոր վիճակ ունենք: Միջազգային ստանդարտները ևս փաստում են, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումները պետք է ունենան ժամկետային սահմանափակումներ: 

Առավելագույն ժամանակահատված կա, որը, որպես կանոն, չի գերազանցում 2 ամիսը: ՀՀ գործող կարգավորումները հնարավորություն են տալիս արտակարգ դրություն հայտարարել երկրի ամբողջ տարածքում կամ որոշակի հատվածներում: Այն դեպքում, երբ արտակարգ դրություն է հայտարարվում որոշակի մասերում, այդ պարագայում տևողությունը կարող է հարաբերականորեն երկար լինել: Եթե արտակարգ դրություն է հայտարարվում ամբողջ տարածքում՝ այն 30 օր է, եթե որոշակի հատվածներում՝ 60 օր: 

Բայց կա արտակարգ դրությունը երկարաձգելու մեկ հնարավորություն. եթե ամբողջ տարածքով է, երկարաձգումը չի կարող գերազանցել 30 օրը, եթե որոշակի հատվածում՝ 60 օրը: Հաշվի առնելով այս կարգավորումները, կարող ենք ասել, որ ՀՀ ամբողջ տարածքում երկարացված արտակարգ դրությունը, բոլոր դեպքերում, չի կարող գերազանցել 60 օրը:

60 օրից ավելի արտակարգ դրություն պահպանելը կհակասի ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին ու հակաիրավական վիճակ կստեղծի: Դրանից հետո մենք որևէ իրավական հիմք չունենք, որը թույլ կտա մեր երկրում շարունակել արտակարգ դրությունը:

 Հաշվի առնելով, որ թույլատրվում է մինչև 60 օր երկարաձգել արտակարգ դրությունը, կարող ենք ասել, որ վերջին երկարաձգումն օրենքին համապատասխան է իրականացվել»,-անդրադառնալով այս թեմայի շուրջ բանավեճերին՝ ընդգծեց Ս. Սահակյանը:

 

Սիրանուշ Սահակյանի հետ զրույցում անդրադարձանք նաև ամբողջ աշխարհում քննարկվող մի հարցի՝ազատությունից զրկված անձանց խնդրի հետ: Հաշվի առնելով համաճարակը՝ տարբեր երկրներ տարբեր գործիքներ են կիրառում այս առումով, միջազգային կազմակերպությունները կոչ են անում մասնավորապես փոխել ռիսկային խմբում գտնվող ազատազրկված անձանց խափանման միջոցը:

Ս. Սահակյանը նախ նկատեց՝ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցների և պատիժների կիրառման մեր պրակտիկան առհասարակ բազմիցս քննադատվել է միջազգային կառույցների կողմից, որոնց իրականացրած ծրագրերը միտված են եղել մեզ մոտ այլընտրանքային խափանման միջոցների, այլընտրանքային պատիժների կիրառման պրակտիկայի տարածմանը:

«Ազատությունից զրկելու միջոցները քննադատվել են, որովհետև կայացած համակարգ չունեցող երկրներում խափանման միջոցները ոչ թե ծառայում են հետագա հանցավոր գործողությունները խափանելու կամ արդարադատությանը միջամտելու վտանգները կասեցնելուն, այլ ունեն պատժիչ բնույթ: 

Սրան զուգահեռ՝ ունենք ճգնաժամային իրավիճակ, որը առավել վտանգավոր է փակ հաստատություններում գտնվող անձանց համար: Վարակը ռիսկային է հենց այս խմբերի նկատմամբ, ու սա է պատճառը, որ միջազգայնորեն, ընթացիկ բարեփոխումներին զուգընթաց, հատուկ միջոցառումներ են ձեռնարկվում, որ անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները փոխարինվեն: 

Ինչ վերաբերում է մեզ, ապա փոխարինող խափանման միջոցներ մենք շատ ունենք, որոնք կարող են ապահովել անձանց պատշաճ վարքագիծը. նույն գրավը, հայտնի մարդկանց երաշխավորությունները լուրջ գործիքներ են»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ գործիքներով հնարավոր է ապահովել թե՛ անձի ազատությունը, կյանքն ու առողջությունը, թե՛ արդարադատության իրականացումը:

«Կարծում եմ՝ հիմա իրավապահ համակարգը պետք է կալանավորման բազմաթիվ որոշումներ վերանայի: Կարող է կիրառվել գրավը: Միևնույն ժամանակ, այս ընթացքում պետք է հնարավորինս խուսափել կալանքը որպես խափանման միջոց կիրառելուց: Առհասարակ, համակարգը ճկուն է: 

Համաներումներ ևս կարող են կիրառվել, բայց կարծում եմ, որ տուժողների իրավունքներն ավելի պաշտպանված կլինեն, որ մենք դա անենք ոչ թե հայեցողական՝ ներումների կամ համաներումների, այլ դատարանների ու դատավորների ներգրավվածության միջոցով»,-ընդգծեց Ս. Սահակյանը՝ շեշտելով, որ ցանկացած ինստիտուտ կիրառելիս պետք է լինեն օբյեկտիվացված չափանիշներ, և այդ չափանիշները հավասարապես պետք է կիրառություն ունենան նույն կարգավիճակում գտնվող անձերի նկատմամբ:

 

Նա չբացառեց, որ մեկ կամ մի քանի ազատման դեպքեր կարող են օգտագործվել այլ անձերի նկատմամբ նույնական մոտեցում պահանջելու նպատակով. 

«Ի վերջո, իրավունքի ոչ խտրական կիրառությունը հենց այդ մասին է: Մյուս կողմից՝ խափանման միջոցը փոխելու հետ կապված հարցերը իսկապես ենթակա են անհապաղ քննարկման, և այս առումով դարձյալ ունենք միջազգային ստանդարտներ: Ավելին, անգամ միջնորդության բացակայության պարագայում գոյություն ունի պարբերական վերանայման ինստիտուտը, եթե անձը գտնվում է անազատության մեջ, դատական համակարգը, պարբերաբար, ոչ ուշ քան երկու ամիսը մեկ, պետք է անդրադառնա հիմքերի շարունակական գոյությանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԾաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք. Էդուարդ Շարմազանով